Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ…
26/02/2021 21:21
Նմանատիպ
***
Սի՛րտ, ես գլուխս եմ խոնարհում քո դեմ…
Դու այսքան փոքրիկ, բայց մի մեծ խղճի
Ապաստան դարձար,
Այրվեցիր այսքան, այսքան մխացիր,
Բայց չմոխրացար:
Գլխիս հետ հավետ վեճի մեջ մտած
Դու քեզ վատնեցիր,
Երբ արդար չեղա, դու շիկնանք դարձար
Ու ինձ մատնեցիր:
Ո՛ր տեղս էլ ցավեց, զարմանքով տեսա,
Որ այնտեղ ես, սիրտ,
Որ ասպետորեն ցավերն իմ բոլոր
Առնում ես ուսիդ:
Դու այսքան փոքրիկ, բայց ամբողջովին
Երգ ես ու արյուն…
Սի՛րտ, ես գլուխս եմ քո դեմ խոնարհում:
1963թ.
Վահագն Դավթյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում