«Երեխաները մեր ճոխությունն են». բրիտանուհին 32 տարում 22 անգամ մայրացել է (լուսանկարներ, տեսանյութ)

«Երեխաները մեր ճոխությունն են». բրիտանուհին 32 տարում 22 անգամ մայրացել է (լուսանկարներ, տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի բնակիչներ Սյու ու Նոել Ռեդֆորդները 1989 թվականից ի վեր 11 դուստր և 11 որդի են ունեցել: Բազմազավակ ընտանիքի մասին վերջերս ֆիլմ է նկարահանվել։

Ինչպես հաղորդում է Mirror-ը, զույգի վերջին աղջիկը, որին տվել են Հեյդի անունը, ծնվել է անցյալ տարվա ապրիլին:

Այժմ ընտանիքն ապրում է նախկին ծերանոցի շենքում` նախատեսված 10 մարդու համար։ Նշվում է, որ երեք երեխաներն արդեն չափահաս են և առանձին են բնակվում, այնուամենայնիվ, տունը փոքր է բազմազավակ ընտանիքի համար։

Ընտանիքն ունի սեփական հրուշակեղենի խանութը, որը սակայն ժամանակավորապես փակվել է համավարակի պատճառով, և առայժմ միայն առցանց է աշխատում։

Ինչպես պատմել է Սյու Ռեդֆորդը, իրենց ընտանիքում օրական խմում են ավելի քան յոթ լիտր կաթ, մեկ շաբաթվա ընթացքում օգտագործում են 3 տուփ ատամի մածուկ և զուգարանի թղթի 24 գլանակ:

Ընդ որում, ծնողները, որոնք արդեն թոռնիկներ ունեն, չեն բողոքում իրենց կյանքից։

«Երեխաները մեր ճոխությունն են։ Դա երբեք փողով չես գնի»,- հայտարարել է ընտանիքի հայրը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում