Պետական ջազ նվագախումբը գարնան առաջին օրը շնորհավորել է Շոպենի նոկտյուրներից մեկի ջազային կատարմամբ
01/03/2021 20:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարնան առաջին օրվա կապակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազային մշակմամբ է ներկայացրել Շոպենի նոկտյուրներից մեկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստեղծագործության հիման վրա նկարահանված հոլովակը հրապարակվել է նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Ձեզ ենք ներկայացնում Ֆրեդերիկ Շոպենի, որի ծննդյան օրն է այսօր, հիասքանչ նոկտյուրներից մեկի ջազային մշակումը: Մաղթում ենք բոլորին գարնանային լուսաշող տրամադրաություն, ջերմ ժպիտներ և հարատև սեր»,- ասվում է հոլովակին կից գրառման մեջ:
Նվագախմբի առաջիկա համերգը, որը կոչվում է «Դու պետք է հավատաս գարնանը» (You must believe in Spring), տեղի կունենա մարտի 12-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում