Դավթի սաղմոսներն Աստծուց են ներշնչված

Դավթի սաղմոսներն Աստծուց են ներշնչված

– Հա՛յր, ինձ զարմացնում է այն փաստը, որ երեխաները հասկանում են Սաղմոսարանն ու ուզում են այն կարդալ:

– Սաղմոսների գիրքը յուրաքանչյուր տարիքի էլ հարմար է: Այն կարող է երեխաներին ավելի դուր գալ, քան ինձ ու քեզ: Սաղմոսներն Աստծուց են ներշնչված, գրվել են Աստծու լույսով, ուստի և այդքան խորն ու զորեղ մտքերն են պարունակում: Եթե բոլոր աստվածաբաններին ու բանասերներին հավաքես, նման բովանդակությամբ անգամ մեկ սաղմոս չեն գրի: Իսկ եթե նույնիսկ ինչ-որ բան էլ գրեն, ապա դա արհեստական ծաղկի կնմանվի: Դավիթը կրթություն չուներ, բայց ինչպիսի՜ խորությամբ էր գրում: Պարզ երևում է, որ Աստծու Հոգով էր ղեկավարվում:

– Հա՛յր, ես չեմ հասցնում Սաղմոսարանն ընթերցել:

– Լավ կլինի, եթե ցերեկը մի փոքր ժամանակ գտնես դրա համար: Բայց եթե ժամանակ չկա, ապա ավելի լավ է կաթիզմայի(1) կեսը կարդալ՝ մտքին հետևելով, քան ամբողջ Սաղմոսարանը՝ շնչակտուր: Կարդացած մտքերն, այնուհետև, անընդհատ մտքումդ պահիր: Սաղմոսարանն աղոթք է:

Ոմանք Դավիթ մարգարեին սխալ են հասկանում և ասում են, որ նրա որոշ սաղմոսների մեջ անեծք կա: Սակայն երբ Դավիթն ասում է. «Թող մեղավորները պակասեն աշխարհից, և ամբարիշտներ թող չգտնվեն նրա մեջ» (Սղմ. 103:35), նա ոչ թե նկատի ունի, որ մեղավորները կործանվեն, այլ որ ապաշխարեն, և այլևս մեղավորներ չլինեն աշխարհում:

Ես ուրախություն եմ ապրում Սաղմոսների գրքից. այնտեղ ամենուր մարգարեություններ են, ամենուր մխիթարություն է: Երբ դժվարին իրավիճակում կարդում ես Սաղմոսարանը, թեթևություն ես զգում, ազատության զգացում ունենում, վստահություն, որ Աստված կօգնի: «Արդարների փրկությունը Տիրոջից է, նեղության ժամանակ նա է նրանց օգնականը» (Սղմ. 36:39),- ասվում է այնտեղ:

* Կաթիզմա (հուն. κάθισμα) – բյուզանդական ծիսակարգի աստվածպաշտական ավանդության մեջ Սաղմոսարանի բաժին է: Սաղմոսարանը բաժանված է քսան կաթիզմայի այնպես, որ բոլոր կաթիզմաները մոտավորապես նույն երկարության են: Այդ է պատճառը, որ տարբեր կաթիզմաներ տարբեր քանակությամբ սաղմոսներ են պարունակում:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում