Նունե Թումանյանի «2020»-ը

Նունե Թումանյանի «2020»-ը

Հայաստանի Նկարիչների միությունում մինչև մարտի 10-ը կգործի «Գարնանային Սալոն» 2021 խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են միայն միության անդամների աշխատանքները՝ գեղանկարներ, քանդակներ:

Ցուցահանդեսում ներկայացված է քանդակագործ Նունե Թումանյանի «2020» աշխատանքը՝ պատրաստված բրոնզից և օրգանական ապակուց: Panorama.am-ի հետ զրույցում արվեստագետը նախ նշեց, որ շատ բան չունի ասելու «2020»-ի մասին:

Լուսանկարը՝ Նունե Թումայանի ֆեյսբուքյան էջից:

«Քանդակը, կարծում եմ, իր մասին ինքն է խոսում: Դա իմ 2020 թվի ամփոփումն է՝ ապրածի, զգացածի, ապրումների ու հույզերի արտահայտումը: Այն, ինչ զգում եմ, բայց և ինչի մասին խոսել չեմ ուզում՝ քանդակի միջոցով եմ փոխանցում դիտողին: Հասկացողը կհասկանա…»,- ասաց Նունե Թումանյանը:

Լուսանկարները՝ Նկարիչների միության ֆեյսբուքյան էջից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում