AM | RU
USD
EUR
RUB

Եթե չկարողանանք ձևավորել էֆեկտիվ իշխանություն, ազնիվ կլինի մեր կանանց ու երեխաներին ՀՀ-ից դուրս հանելը. Հովհաննիսյան

 

Հայաստանում պետություն ունենալու և չունենալու պայքար է, ինչքան էլ բարդ է իրավիճակը, ինչքան էլ ճգնաժամը խորքային է, նրա ձևակերպումը պարզ է և հանգում է մի նախադասության՝ պետություն, թե չպետություն: Գնում է պարզ և մարդկանց հասկանալի մի պայքար և սրա, որ կողմը կհաղթի՝ պետությա՞ն, թե՞ չպետության, կախված է առաջիկա ամիսներից. այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո որոշակի տրամաբանական փուլեր են անցել, պատերազմից անմիջապես հետո պետական համակարգում, ժողովրդի մեջ եղել է շոկային վիճակ, և այդ տրամադրությունն աստիճանաբար անցնում է:

Հովհաննիսյանի խոսքով՝ երբ հայկական բանակի վերնախավը մեզ զգուշացնում է, որ մեր պետությունը կանգնած է կործանման եզրին, դրանից հետո քննարկել՝ ո՞ր հանրահավաքում ինչքա՞ն մարդ եկավ, չորրորդական հարցեր են. «Ուզում եմ դիմել հասարակության այն մասին, որը տանն է, մշտապես դիտորդ են՝ ուզում եմ պարզ բոլորին առաջարկել կարդալ հայկական բանակի հայտարարության տեքստը: Գիտե՞ք, երբ մեկ տարի առաջ Էրդողանն ու Ալիևն էին սպառնում, հայ հասարակությունը չլսեց, ու ստացանք պատերազմ, հիմա մենք չենք լսում մեր բանակի զգուշացումն ու գնում ենք կործանման, էլ ո՞ւմ պետք է լսենք: Մենք չենք լսում թշնամու զգուշացումը, մեր անվտանգության միակ հույսը՝ հայկական բանակի վերնախավը զգուշացնում է՝ էլի չենք լսում, այդպես հնարավոր չէ։

Հովհաննիսյանի խոսքով՝ սա ներքաղաքական, իշխանություն -ընդդիմություն խնդիր չէ, քանի որ Հայաստանում չկա իշխանություն, և կռիվը իշխանության ձևավորման համար է։

«Եթե մենք առաջիկա կարճ ժամանակում չկարողացանք ձևավորել էֆեկտիվ գործողություն, իշխանություն, ավելի ազնիվ է մեր կանանց ու երեխաներին Հայստանից դուրս հանելը, որովհետև թուրքական ներխուժումը լինելու է ամիսների խնդիր: Եթե մենք չենք ձևավորում էֆեկտիվ իշխանություն, պետության սահուն փլուզումը չի կանգնի, պետական համակարգը սկսելու է չաշխատել, մենք ունենալու ենք տարբեր կոլապսներ՝ տնտեսական, վերջում անվտանգային, և մի օր ֆիքսելու ենք, որ թուրքական բանակը մտել է Հայաստան, որովհետև ներքին որևէ դիմադրություն չի լինելու և չի լինելու արտաքին աջակցություն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե հայկական բանակի հանդեպ վերաբերմունը միշտ եղել է բարձր նշաձողի վրա, հիմա այդ նույն վերնախավը, երբ խոսում է վտանգի մասին, որ ապակառուցողական քաղաքականության արդյունքում պետությունը կործանման եզրին է, մեր անվտանգության երաշխավորին չեն լսում, Հովհաննիսյանը նկատեց, որ մինչև սեպտեմբերի 27-ը ամիսներ շարունակ 20-25 տարբեր կուսակցականներ, տարբեր սոցիալական շերտերից մարդիկ, զգուշացնում էին, որ լինելու է պատերազմ, սակայն ուշադրություն չդարձրեցին և ունեցանք պատերազմ, որի նման պարտություն մենք շատ երկար տասնամյակներ չենք ունեցել։

«Հիմա զգուշացնում ենք, որ Հայաստանը պետություն չունենալու ճանապարհին է և չասենք, որ 21-րդ դարում դա հնարավոր չէ, աշխարհը թույլ չի տա: Մենք տեսանք չէ՞ աշխարհն, ինչպես թույլ տվեց ծննդատների ռմբակոծումը, ֆոսֆորային զենքի օգտագործումը, խաղաղ բնակչության հրթիռակոծումը, «Եվրանյուզի» երկու -երեք սյուժեով էր ամեն ինչ ավարտվում, և Մակրոնի երկու -երեք կոշտ հայտարարությամբ ավարտվեց: Ի դեպ՝ Մակրոնն ու Էրդողանն արդեն հարազատներ են, մեծ ծրագիր են քննարկում և արդյունքում մնաց մեր Արցախը և մեր սերունդները, որ զոհեցինք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս
«Ձեր բոլորի ականջներում դեռ շատ են զրնգալու այն հայհոյանքները, որոնք հնչեցին երեկ և այսօր»․ Տիգրան Աբրահամյան Լիլիթ Մուրադյանի «street style»-ը Երեւանի կենտրոնից «Հիանալի». Լիլիթ Բասյանի ֆոտոշարքը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել գորիսցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը. փաստաբան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ տասնյակ անդամներ ոստիկանական բաժանմունքներում են․ նրանց բերման են ենթարկել բռնի ուժի կիրառմամբ Հրդեհ Աբովյան քաղաքի շենքերից մեկում. տարհանվել է 40 բնակիչ «Դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը». Հայրենիք կուսակցություն Քրիստինե Պեպելյանի հուզիչ գրառումն իր 41-ամյակի առթիվ և որդու արտասանած բանաստեղծությունը Կարին Տոնոյանը ներկայացրել է «5165 շարժում» նախաձեռնության նպատակները (Տեսանյութ) Ոստիկանության գործողություններից լուրջ վնասվածք է ստացել Երկիր Մեդիայի օպերատորը Արաբկիրում ապրիլի 22-23-ը ջրանջատում կիրականացվի Ոստիկանները բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն(տեսանյութ) Մարիա Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքներին Հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքող քաղաքացին ականի պայթյունից վիրավորվել է Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Սոֆի Դևոյան կրտսերի նոր լուսանկարներն ու գրառումը ընտանեկան 2 կորստից հետո Ակցիայի մասնակիցները Գլխավոր դատախազության դիմաց հայհոյում են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) «Թուրքիան դեռ պատասխանի է սպասում Հայաստանի արխիվները բացելու իր առաջարկին». Հուլուսի Աքար Հասմիկ Կարապետյանը՝ որդու 1-ամյակի և դստեր մանկական խանդի մասին «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների վերադարձը կնպաստի մի շարք հարցերի առաջընթացին Արմեն Սարգսյանն ի՞նչ ունի, որ ինչ էլ ասի. Տեղ գյուղի գյուղապետ Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ վարչապետի աթոռ պահելու համար կարող է սյունեցու դեմ զորք հանի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ես զգուշացնում եմ ձեզ բռնապետության մասին, որը դուք հիմա կառուցում եք. Միքայել Մինասյան 18+ ա. Շտապօգնության ավտոմեքենաները կանգնեցրել էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը տուն գնա. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Հանրահավաք՝ հաջակցություն ձերբակալված սյունեցիների․ ՈՒՂԻՂ Դա կարող է տարածաշրջանը կրկին կանգնեցնել պատերազմի եզրին. Զախարովան դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին Արմեն Սարգսյանը դիմեց Սահմանադրական դատարան Կրակոցները լինում են պարբերաբար․ սյունեցի Բերման ենթարկված շուռնուխեցու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ՄԻՊ-ի մանրամասն անդրադարձը Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և ձերբակալումներին Շոյգուն հրամայել է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի զորավարժությունների «անբարենպաստ զարգացմանը» Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին․ Լևոն Տեր-Պետրոսյան Մեղադրանք չկա, պարոն Զաքարյանը կասկածյալ է, պաշտպանը մանրամասներ հայտնեց ՀՀ ՊՆ-ն՝ հակառակորդի տարածած լուրերի մասին 2020 թ. ոչ պատերազմական գործողությունների հետևանքով գրանցվել է մահացության 100 դեպք. ՀՔԱՎ Սյունիքը, որին Ալիևն ամեն օր պատերազմով է սպառնում, գլխատում են. Գեղամ Մանուկյան Սյունիքում երեկ Նիկոլին «ողջունած» քաղաքացիներին փորձում են վախեցնելով պարտադրել ձայնագրել վիդեոներ. Սաղաթելյան Երևանի քաղաքապետարանն՝ ընդդեմ 10.000 բնակչի, հանուն հերթական բարձրահարկի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan