Կամ Արամին թողեք, կամ ինձ էլ կալանավորեք. Բենիկ Գալստյան

Կամ Արամին թողեք, կամ ինձ էլ կալանավորեք. Բենիկ Գալստյան

Իրավապաշտպան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նկարում իմ համակարգիչն է։

Ինչպես տեսնում եք՝ այն միացած է Մոլդովայում գտնվող «Moldova MD#8 Chisinau» սերվերին, որի արդյունքում իմ «IP» հասցեն հանդիսանում է 178.17.168.170։

Այս Նույն «IP» հասցեով ինչ-որ մեկը 2020թ. հոկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել «Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան օգտատիրոջ օգտահաշիվ։

Այս նույն «IP» հասցեով պաշտպանյալս՝ Արամ Սարգսյանը 2021թ. փետրվարի 18-ին և 19-ին մուտք է գործել «Յություբ»։

Որևէ այլ կապ պաշտպանյալս Գագիկ Սողոմոնյանի հետ ՉՈՒՆԻ։

Ասածս ինչ է՝ կամ Արամին թողեք կամ ինձ էլ (ինչպես նաև այս «IP» հասցեն օգտագործող ևս մի 4-5 միլիոն մարդու) կալանավորեք»։

May be an image of map, screen and text

Հետևեք մեզ նաև Telegram-ում