Լուվր է վերադարձվել Վերածննդի դարաշրջանին պատկանող զրահը, որը գողացել էին տասնամյակներ առաջ

Լուվր է վերադարձվել Վերածննդի դարաշրջանին պատկանող զրահը, որը գողացել էին տասնամյակներ առաջ

Փարիզի գլխավոր թանգարան՝ Լուվր է վերադարձվել մի քանի տասնամյակներ առաջ գողացված իտալական զրահը, որը պատկանում է Վերածննդի դարաշրջանին:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հարուստ զարդարանքով զենքուզրահի իսկությունը հաստատվել է փորձագետի կողմից: Փորձագետին խնդրել էին գնահատել Բորդոյում բնակվող ընտանիքներից մեկին պատկանող զրահը: Ոստիկանությունը ներկայում պարզում է, թե ինչպես է ընտանիքը ժառանգել այդ իրերը:

Զրահը գողացվել էր 1983 թվականին: Գողության հանգամանքները մինչ օրս չեն պարզվել: Սաղավարտն ու վահանը պատրաստվել է 16-րդ դարում Միլանում: Այն 1922 թվականին թանգարանին է նվիրել Ռոտշիլդների ընտանիքը:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում