AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի․ Արարատի քաղաքապետ. «Ժողովուրդ»

 

Բաղրամյան պողոտայում ընդդիմու­թյան կողմից կազմակերպված ցույ­ցերին մասնակցում է նաեւ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքապե­տի հետ՝ հասկանալու, թե ինչ ելքեր է տեսնում երկիրն այս վիճակից դուրս հանելու հետ կապված:

-Ի՞նչ ելք եք պատկերացնում, որպես­զի հանգուցալուծում լինի, եւ ընդդիմու­թյունը լքի Բաղրամյան պողոտան:

- Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի, եւ ժողովուրդն անցնի իր խաղաղ աշխատանքին:

- Ինչպե՛ս եք պատկերացնում, նորից ընտրություննե՞ր լինեն:

- Չեմ կարծում, որ գործը կհասնի ընտրություններին:

-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում:

-Կարծում եմ՝ հրաժարական կտա:

- Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞, այդպես եք կարծում:

-Այո:

-Այսինքն՝ լինեն արտահերթ ընտրու­թյուններ:

-Այո, մեկ տարվա ընթացքում լինեն արտահերթ ընտրություններ:

-Իսկ մինչ այս, քանի որ իշխանու­թյունն էլ իր կողմից է հանրահավաքներ կազմակերպում, բախումների չի՞ գնա իշխանությունը կամ ընդդիմությունը:

-Իհարկե չեն գնա: Հայ ազգը մեկը մյուսի դեմ դուրս չի գա:

-Իշխանությունն ասում է, որ այստեղ նախկիններն են հավաքված, հանրա­պետականները, «Դաշնակցությունը», որոնք ոչ թե ներկայացնում են ժողովր­դի մի մասի կարծիքը, այլ նրանք ընդա­մենը փորձում են նորից վերադառնալ իշխանության, նրանք ընդամենը աթո­ռակռիվ են անում:

-Նախկինները մեր երկիրը կառուցել են, 30 տարի պահել են որպես լավ, ստաբիլ երկիր: Նախկին ասվածն ան­համատեղելի է, որովհետեւ այն ժողո­վուրդը, որն էստեղ կանգնած է, նրանք իրենց լուման ունեն երկրի կայացման գործում: Այնպես որ, կարծում եմ՝ այս մեկնաբանությունները սխալ են:

-Իսկ իշխանությունն էլ ասում է, որ 30 տարի նախկին իշխանությունը թալանել է, կոռուպցիա է տեղի ունեցել, բանակն է թալանվել: Ի՞նչ կասեք:

- Համենայնդեպս, թերություններով հանդերձ մենք ունեցել ենք խաղաղ երկիր, այնպես որ, չի կարելի ասել, որ թալանել են: Միգուցե եղել են թերու­թյուններ, որ մարդիկ արել են, եւ նրանք պետք է դատապարտվեին, իսկ մյուսնե­րը զբաղվեին իրենց աշխատանքով: Բայց մարդիկ իսկապես լումա ունեին իրենց հայրենիքի համար, եւ կարծում եմ, որ ժողովուրդն իր ուզածին կհասնի:

- Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ պա­տերազմը: Ներկայիս իշխանությունը մեղադրում է նախկինին բանակը թալանելու համար: Դուք ի՛նչ կարծիք ու­նեք:

- Քանի որ նման ինֆորմացիայի խո­րապես չեմ տիրապետում, չեմ կարող ասել, թե ում պատճառով եղավ: Այդ հարցի պատասխանը կտան քաղաքա­գետները, վերլուծություններ կարող են անել նրանք:

-Դուք կարծում եք, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն է ներկայացնելու։

- Այո։

- Ո՞ւմ եք որպես թեկնածու տեսնում: Ո՞վ կարող է գալ և փրկել մեր երկիրը։

- Շարժումն ունի իր թեկնածուն Վազգեն Մանուկյանն է թեկնածուն: Հրաժա­րական տալու դեպքում, բնականաբար մեկ տարի նա կգլխավորի ժամանակա­վոր կառավարությունը, որից հետո կերեւա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Շիկահողի համայնքապետն ահազանգում է՝ գյուղացիներին զենք է անհրաժեշտ «Մենք որբացանք կրկնակի՝ կորցնելով Հայրենի հողն ու ու մեր Արյունը...». Նազենի Հովհաննիսյան Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով Նիկոլը Հայաստանը համառորեն վերադարձնում է 2020-ի սեպտեմբերի 26․ Միքայել Մինասյան Դատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը. ժուռնալիստների միություն Հայաստանից ասել են, որ դեմ չեն Ադրբեջանի մասնակցությանը. Խոսակցությունները հաստատվեցին Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Նիկոլ Փաշինյանն ասել է, թե երբ է հրաժարական տալու Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Զզվում եմ ձեր տեսակից. Գայանե Ասլամազյան Ռուսաստանից կորոնավիրուսի դեմ 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն կա. Նախարար Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Հեսա ընտրությունները կլինի, կշպրտեք փողոց. Հովիկ Աղազարյանը՝ իրենց իշխանության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները Հետաքրքիր է` կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը հրապարակեց զոհերի պաշտոնական թիվը Դավաճանին ծափահարելով՝ դուք բարոյապես գոյություն չունեք այլևս. Վահե Սարգսյանի բաց նամակը՝ Շիրակ Թորոսյանին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորանշանակ նախարարը պատրաստվո՞ւմ է կադրային «ջարդ» իրականացնել. մանրամասնում է Հայկ Չոբանյանը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել. Օնիկ Գասպարյանն արձագանքում է Փաշինյանին.Armlur «Այդպես էր պետք»․ Արփի Դավոյանը՝ ԱԺ-ում իշխանական պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հոտնկայս ծափահարելու մասին Փաշինյանը հոգեկան հիվանդ է և ստախոս․ թող քրեական գործ հարուցի. Մովսես Հակոբյան. 24news.am Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պահանջել Ալիևը հոկտեմբերի 19-ից հետո. Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումները Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է «Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան Հերիք ա Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ. իմքայլական պատգամավոր. Hraparak.am ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք» Բարձրաստիճան զինվորականներին սպառնում են քրգործերով. «Ժողովուրդ» Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ» Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. «Հրապարակ» Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում իմքայլականների հետ. «Ժողովուրդ» Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան. «Իրավունք» «Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ Ալեքը ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի» Արամ Ա–ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan