Բոլոր զինվորականները բանակի ներսում են և բանակի կողքին. Անդրանիկ Մակարյան

Բոլոր զինվորականները բանակի ներսում են և բանակի կողքին. Անդրանիկ Մակարյան

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ Անդրանիկ Մակարյանը այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց՝ զինվորականները բանակի կողքին են:

«Դա նույնն են, երբ հարցնեն լրագրողները ԶԼՄ-ների կողքի՞ն են: Այո, զինվորականները բանակի կողքին են և բանակի ներսում»,– ասաց Անդրանիկ Մակարյանը:

Գեներալ-լեյտենանտը նաև նշեց՝ որևէ մեկնաբանություն չի կարող տալ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Անդրանիկ Մակարյանը չի ստորագրել ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության տակ, որով բարձրագույն հրամանատարները վարչապետի և կառավարության հրաժարականն են պահանջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում