Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր. Սամվել Ասատրյան

Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր. Սամվել Ասատրյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Օնիկ Գասպարյանի անունով կեղծ էջերի հայտնվելու մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սոցիալական ցանցերում (Facebook, Twitter և այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։

Տեղեկացնում եմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում և նրա անունից հանդես գալու նմանատիպ փորձերը դատապարտելի են և ըստ կոնկրետ դեպքերի կարող են առաջացնել իրավական պատասխանատվություն։

Նաև հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը տվյալ հանգամանքի վրա»։

May be an image of 1 person and text that says

Հետևեք մեզ նաև Telegram-ում