ԱՄՆ պետդեպարտամենտը պատասխանել է Սիրիայի հարցով Հայ դատի հանձնախմբի բարձրացրած հարցերին
Նմանատիպ
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, ի պատասխան ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի բարձրացրած մտահոգությունների, Սիրիայում ԱՄՆ ընթացիկ դիվանագիտական նախաձեռնությունների գերակայություն է սահմանել քաղաքացիների անվտանգության ապահովումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, Պետդեպարտամենտը հանձն է առել սիրիական բոլոր կողմերին հ իշեցնել իրենց՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու և մարդասիրական կազմակերպությունների կողմից բոլոր կարիքավորների օգնությունն ապահովելու միջազգային պարտավորությունները:
Հուլիսի 17-ին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ամերիկահայ քաղաքացիները, եկեղեցականները, բարեգործական կազմակերպությունների առաջնորդները մասնակցել են ԱՄն կառավարության խորհրդակցությանը’ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ ՄԶԳ-ի ջանքերին օգնելու Սիրիայի հայությանը:
Խորհրդակցության ժամանակ պահանջել են կանխարգելել քաղաքացիական բնակչության շրջափակումը, որի արդյունքում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել Հալեպում, նաեւ’ լրացուցիչ աջակցություն ապահովել Հայաստանի կառավարությանը և սիրիահայերին աջակցող հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև աջակցել Լիբանանի հայկական եկեղեցուն և բարեգործական խմբերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում