Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկուսանալ
06/03/2021 15:39
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկուսանալ այն բանից հետո, երբ իր օգնական Մաքսիմ Օրեշկինի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Այս մասին հայտնում է Говорит Москва-ի Telegram ալիքը:
Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ Օրեշկինի վարակը սպառնալիք չի ներկայացնում, ուստի նախագահին մեկուսացնելու անհրաժեշտություն չկա․ «Նրանք անմիջական շփում չեն ունեցել»,-ասել է նա:
Այն մասին, որ Օրեշկինը վարակվել է կորոնավիրուսով, հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը մարտի 6-ին Կուզբասի սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով հանդիպմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում