Ուկրաինայում բնակվող հայուհին «Golden Talents of Madrid 2021» երաժշտական մրցույթում դարձել է դափնեկիր
06/03/2021 19:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայից հայուհի ջութակահար Կարոլինա Վանոյանը դարձել է դափնեկիր «Golden Talents of Madrid 2021» միջազգային երաժշտական մրցույթում, որն Իսպանիայում անցկացվում է ամեն տարի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:
Մրցույթին 11 երկրից 1200 մասնակից ժյուրիին է ներկայացրել իր երաժշտական ծրագիրը: Համավարակով պայմանավորված մրցույթն անցկացվել է առցանց ձևաչափով: Մասնակիցների աշխատանքները ժյուրիի անդամները դիտարկել են 10 օր: Վերջնական արդյունքներով Կարոլինա Վանոյանը դարձել է երկրորդ աստիճանի դափնեկիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում