France Press -ն անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի և լրագրողների առաջին անմիջական հանդիպմանը

Աշխարհի ամենaփոքր պետությունը երբեք այնքան թափանցիկ չի եղել, որքան Հռոմի Ֆրանցիսկ պապի առաջնորդության տարիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է գրում France Press գործակալությունը՝ ներկայացնելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի հետ հանդիպման տպավորությունները:

Մարտի 13-ին Հռոմի պապ ընտրվելուց հետո առաջին անգամ՝ Ռիո դե Ժանեյրոյից դեպի Հռոմ վերդարձող ինքնաթիռում Ֆրանցիսկոս պապը հանդիպել է շուրջ տասնյոթ լրագրողների: Վերջիններիս նախապես զգուշացրել էին, որ արգենտինացի պապը ասուլիսներ և հարցազրույցներ տալ չի սիրում, ուստի հանդիպումն անցել է շատ անմիջական և մտերմիկ միջավայրում:

«Նա համեստ և պարզ անձնավորություն է, ով, թվում է, երբեմն մոռանում է իր Պապ լինելու հանգամանքը: Մարդ, ով զրուցում է անբռնազբոսիկ’ դիմելով իր զրուցակցին և նայելով ուղիղ դիմացինի աչքերի մեջ»,- գրում է գործակալությունը’ համեմտաելով նրան նախորդ Բենեդիկտոս 16-րդի հետ, ով թեև ոչ սառը, սակայն ինքնամփոփ անձնավորություն է եղել:

«Մենք պետք է բնական լինենք, սովորենք բնական լինել»,- Ֆրանցիսկ Պապը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու է ինքը կրում իր ճամփորդական պայուսակը, այլ չի հանձնարարում օգնականին:

Պապը լրագրողների հետ քննարկել է մի շարք թեմաներ, ինչպես օրինակ համասեռամոլ քահանաների ներկայությունը եկեղեցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում