«Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ». Կարեն Վրթանեսյան

«Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ». Կարեն Վրթանեսյան

Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ,- գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Ա. 3 տարուց էլ քիչ ժամանակում կառույցում պետք է 6 տնօրեն փոխել։ Ընդ որում տնօրեններից մեկն էլ 6 ամիս պետք է ժ/պ կարգավիճակով լինի, որպեսզի որևէ ծրագիր չկարողանա կազմել կամ իրագործել։ Անհրաժեշտ է ծառայությունը սահմանափակել 24-ժամյա «Երկիր՝ Հայկական Ժամանակ» ցիկլով, անդադար ցնցումներով ու սկանդալներով։ Ծառայության արագ փոփոխվող ղեկավարները նույնիսկ չեն հասցնի ամբողջ ծավալով իրենց գործին ծանոթանալ, է՛լ ուր մնաց՝ արդյունավետ աշխատել։

Բ. Լծել ԱԱԾ-ին Նիկոլի անձնական շահերի առաջխաղացման և պաշտպանության գործին։

Գ. Բարոյալքել ԱԱԾ-ի հայրենասեր, պարտքի զգացում ունեցող և իրենց գործին նվիրված սպաներին անընդհատ անօրինական հրամաններով, անիմաստ քաշքշոցներվ (ֆեյքաորսեր, վհուկաորսեր և այլն), իսկ ամենասկզբունքայիններին ստիպել, որ հեռանան ծառայությունից, ով էլ մնա՝ բարոյապես փչացնել, դարձնել հանցակից։

Դ. Ունենալ լրիվ պարալիզացված, ավիրված կառույց»,- ֆեյսբուքյան էջում գրում է ռազմագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում