AM | RU
USD
EUR
RUB

Ձեր շնորհիվ են նաև պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, ամուր հայկական ընտանիքը. Փաշինյանի ուղերձը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով. «Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով։

Այս տոնը մեր հանրության շրջանում նշվում է առանձնակի ջերմությամբ, մեծարանքով, ինչը վկայում է մեր հանրության մեջ կանանց առանձնահատուկ դերի եւ ունեցած անգնահատելի ներդրման մասին, ինչը նաեւ ձեր ամուսինների, եղբայրների, հայրերի եւ որդիների կողմից ձեր նկատմամբ ունեցած հարգանքի ու անսահման սիրո արդյունք է: Առանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր զինծառայող եւ կամավոր կանանց հիշատակի առաջ, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:

Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց հերոս զավակները, ամուսիններն ու եղբայրներն Արցախյան պատերազմում ընկան հերոսաբար, նաեւ այն կանանց, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն այսօր էլ կանգնած են սահմաններին ու շարունակում են իրենց հայրենանվեր ծառայությունը, ու նաեւ այն կանանց, որոնք հենց իրենք են կանգնած եղել կամ այսօր էլ կանգնած են հայրենիքի պաշտպանության առաջնագծում: Հայրենիքի պաշտպանության գործում ձեր, ձեր որդիների, ամուսինների ու եղբայրների ցուցաբերած քաջությունն ու հայրենասիրությունը օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար:

Սիրելի՛ կանայք, ձեր իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կարեւոր է արձանագրել, որ մեր երկրում դեռ շատ անելիքներ կան կանանց դերի բարձրացման, հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման համար։ Պետք է նաեւ արձանագրել, որ պետությունը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի հնարավորություններ, որոնք ձեզ թույլ կտան դրսեւորել բոլոր ձեր ստեղծարար կարողությունները, գիտելիքները, զգալ ձեզ առավելագույնս պաշտպանված ու գնահատված:

Ձեր շնորհիվ են նաեւ պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, ամուր հայկական ընտանիքը: Ձեր նվիրվածության եւ մեծ ուժի արդյունքում է, որ կարողանում եք մեր ազգի համար դաստիարակել կիրթ ու հայրենասեր սերունդներ: Սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթելով ընտանեկան ջերմություն, բարձր տրամադրություն, մասնագիտական հաջողություններ եւ նորանոր նախաձեռնություններ»։

Լրահոս
Փաշինյանը հոգեկան հիվանդ է և ստախոս․ թող քրեական գործ հարուցի. Մովսես Հակոբյան. 24news.am Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պահանջել Ալիևը հոկտեմբերի 19-ից հետո. Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումները Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է «Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան Հերիք ա Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ. իմքայլական պատգամավոր. Hraparak.am ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք» Բարձրաստիճան զինվորականներին սպառնում են քրգործերով. «Ժողովուրդ» Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ» Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. «Հրապարակ» Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում իմքայլականների հետ. «Ժողովուրդ» Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան. «Իրավունք» «Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ Ալեքը ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի» Արամ Ա–ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը Խորհրդարանական ընդդիմությանը հետաքրքիր է մի բան՝ նիկոլական վերարտադրություն. Միքայել Մինասյան Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահվանից մեկ ամիս առաջ Արման Նավասարդյանին Փաշինյանն էր հրավիրել և վերադարձավ շատ նյարդային վիճակում․ Հոխիկյան «Կանանց ոստիկանները գցել են ոտքերի տակ, մենք ենք հանել ոտքերի տակից». իրավիճակը Գյումրիում շարունակում է լարված մնալ. Galatv.am Ալիևը սպասում է ռուս-թուրքական բախման պատեհ առիթի, որպեսզի իրագործի Սևանի, Զանգեզուրի հետ կապված իրենց նկրտումները. Կարեն Հովհաննիսյան Շաքե Իսայանն ընտրվել է ԲՀԿ փոխնախագահ․ տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստը (տեսանյութ) Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում Ռուսաստանի սահմանին Մարուքյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին Լարված իրավիճակ Շիրակում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել. Shantnews ԱԱԾ-ից հայտնել են` անելիք չունեն 2018թ. Ադրբեջանից ՀՀ 211 մլն դոլար փոխանցման գործով «Մոսկվան ստիպված էր համակերպվել Կովկասում Թուրքիայի դերի հետ». Դմիտրի Տրենին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ԵՊՀ գիտխորհրդի անդամները արտահերթ նիստ են պահանջում Գերմանիան, որ մեր տղաների վրա զենք է փորձարկել, մեղքի զգացում ընդհարնապես չունի՞․ Միհրան Հակոբյան Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում. զոհ կա Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ Բնակարանագողը բռնվեց հենց դեպքի վայրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կեղծված թվեր ԱԱԾ-ից հայտնել են, որ իրենք անելիք չունեն Ադրբեջանից Հայաստան 211 միլիոն դոլար փոխանցելու հարցը պարզելու գործում Պետք է Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարենք. Թովմասյան 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Սենոր Հասրաթյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan