AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հաճույքով կփորձեն պահել Նիկոլ Փաշինյանին․ Նորատ Տեր-Գրիգորյանց

 

1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը մտահոգ է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակով։ Օրերս նա հայտարարությամբ հանդես եկավ՝ իր աջակցությունը հայտնելով ՀՀԶ ՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

«Խնդիրն այն է, որ զինված ուժերը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, ընդհանրապես նախատեսված չեն, որ կատարեն քաղաքական փոփոխություններ: Նրանք սովոր չեն հեղաշրջումներ անելու:

Բայց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը եկավ այն եզրահանգման, որ ՀՀ վարչապետի կողմից հետագա ղեկավարումը, հատկապես՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կբերի պետության կործանմանը, վախճանին: Իսկ արդյունքում՝ հայերը կցրվեն ողջ աշխարհով մեկ, ինչպես ասորիները, և ամբողջ տարածքը կանցնի թուրքերի ձեռքը: Գլխավոր շտաբն այս մասին մտածելով է արել այդպիսի հայտարարություն, որպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին»։

Նորատ Տեր-Գրիգորյանցը գտնում է, որ պետք է դադարեցնել երկրի համար արատավոր այս շրջանը, չի կարելի շարունակել այսպես՝ հնարավորություն տալով Հայաստանի հակառակորդներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, նոր տարածքներ գրավել։

Գեներալ-լեյտենանտի կարծիքով՝ արդար չէ, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է մեղադրել Օնիկ Գասպարյանին վերջինիս հայտարարությունից հետո, քանի որ ժողովրդավարություն է, յուրաքանչյուրն իր կարծիքը, զգացմունքներն արտահայտելու իրավունք ունի։

Նրա տպավորությամբ՝ Օնիկ Գասպարյանը չի ձգտում հեղաշրջման, նա պարզապես ասել է այն, ինչ ասել է, ուստի, եթե Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, պետք է կուլ տա դա և ի գիտություն ընդունի, որ ՀՀ ԶՈՒ ուղեղն անհանգստացած է երկրի անվտանգությամբ և ներկայիս կառավարմամբ, դրան պետք է ուշադրություն դարձնել։

«Իսկ նա, փոխարենն ինքնադատաբար մոտենա իրավիճակին, սկսում է՝ «այ դու սրիկա, հեռացիր» և այլն, դա արդար չէ, չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, ժամանակին հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի, բոլորի դեմ, բոլորին քննադատում էր, նրան չնստեցրին, չհեռացրին, չէ՞, ավելին, նրան ընտրեցին։ Կա ժողովուրդ, որը ասում է․ «Նիկոլ, հեռացիր», հիմա նա այդ մարդկանց պետք է վռնդի՞, նա սխալ է գործում»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Նրա խոսքով, Խորհրդարանի ձայնն այսօր երկրում բացարձակ լսելի չէ և ընդհանուր առմամբ ՀՀ կառավարման մոդելի փոփոխությունը սխալ էր, ուստի այն պետք է փոխվի, և ձևավորվի կոալիցիոն կառավարություն։

Գեներալ Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման ընթացքում իր քաղաքականությամբ գրեթե հրաժարվեց Ղարաբաղյան հարցից, նա իր գործողություններով սկսեց հանդես գալ մինչև անգամ Ռուսաստանի հետ դաշնակցության դեմ, չէր սահմանափակում այն մարդկանց, ովքեր Ռուսաստանի դեմ էին գործում, իսկ թշնամիներն առիթից օգտվեցին, որի հետևանքով տեղի ունեցավ պատերազմ, Թուրքիան միջամտեց, և Ռուսաստանը նոր բազա ստեղծեց։

«Ալիևը շատ խորամանկ անձնավորություն է, ով տարբեր եղանակներով հրաժարվել է բանակցային գործընթացից և ստեղծել պատերազմական իրավիճակ, իսկ Նիկոլ Փաշինյանը և նրա ադմինիստրացիան նպաստեցին դրան։ Իսկ ՌԴ-ն ստեղծելով այս տարածաշրջանում երկրորդ բազան՝ կանգնեցրեց պատերազմը։ Ռուսաստանը ցույց տվեց, թե Գյուլիստանի պայմանագրով դա ում տարածքն է»,- ասաց գեներալը՝ հավելելով, որ Ռուսաստանին պետք է արժանին մատուցել իր ներդրումների համար։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը պետք է մնա՞, թե՞ հեռանա, Տեր-Գրիգորյանցը պատասխանեց, որ դա պետք է լինի հայ ժողովրդի որոշումը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն է ընտրում այնպիսի ղեկավարների, որոնք երկիրը ու ժողովրդին բերում են նմանատիպ իրավիճակի, ժողովուրդն է որոշում։

«Ժողովրդի մի մասը դուրս է եկել, ասում է՝ «Նիկոլ, հեռացիր, Նիկոլ, դավաճան»։ Եթե նա դավաճան է, ապա պետք է ձերբակալել և որպես դավաճան դատել, չէ՞, ճի՞շտ եմ, բայց, չգիտես ինչու, Դատախազությունը ոչինչ չի անում, սկսեցին դատել նախկին նախագահներին՝ Քոչարյանին, բայց, չգիտես ինչու, ոչ ոք նրան չի դատում դավաճանության համար, դատախազությունը, դատավորներն իր ընկերնե՞րն են, ի՞նչ է։ Դա արդար չէ, եթե ժողովուրդը գոռում է՝ «դու դավաճան ես», ապա՝ դատախազությո՛ւն, զբաղվե՛ք, չէ՞ որ այնտեղ մեկ մարդ չէ, որ նման բան է գոռում, հսկայաթիվ մարդիկ են գոռում»,- ասաց գեներալը՝ հավելելով, որ պետք է Դատախազությունը պարզի այդ ամենը։

Իսկ եթե չի անում, ապա, նրա որակմամբ, ազնիվ ու արդար չէ։ Իսկ կհեռանա՞ Փաշինյանը, թե՞ ոչ, Նորատ Տեր-Գրիգորյանցի որակմամբ, նրա խղճին է և ժողովրդի որոշելու հարցն է։

Խոսելով Հայաստանի տարածքի անվտանգության և Ալիևի սպառնալիքների մասին, որ կպարտադրեն Զանգեզուրի միջանցքը Հայաստանին, գեներալ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ նախ՝ սահմանների հարցում լուրջ աշխատանք պետք է տանել ոչ թե՝ փոխվարչապետերի մակարդակով, այլ՝ ԱԳՆ-ի և երկրի ղեկավարի, իսկ ԱԳՆ-ի ձայնը չի լսվում։

«Պետք է ճիշտ գործընթացն իրականացնել, ոչ թե գրավել ու դրոշ կախել, քանի որ նման չլուծված սահմանային հարցը կարող է ևս 100 տարի մյուս սերունդների համար պայքարի պատճառ լինել։ Իսկ հիմա ադրբեջանաթուրքական կողմից ավելի գրավողական քաղաքականություն է գնում, քանի որ Հայաստանում բարդակ է տիրում, անկառավարելի իրավիճակ, քաոս, սխալ է վարվում բանակցային գործընթացը։ Ադրբեջանի ղեկավարը զգում է այս ամենը և թաթը դնում է տարածքների վրա, քանի որ հարուստ է, նավթագազային դոլարներ ունի, սպառազինություն Պակիստանից, Իսրայելից, Թուրքիայից, Բելառուսից, Ուկրաինայից, իսկ Հայաստանը թույլ երկիր է, առանց տնտեսության, տապալված, երկրի ներսում համակարգային տարաձայնություններ, այս թուլությունն էլ նրան թույլ է տալիս գրավել»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։

ՀՀ ԶՈՒ ստեղծած գեներալը գտնում է, որ այս արատավոր շղթան պետք է կանգնեցնել։ «Ադրբեջանը հիմա էլ գոռում է, որ շարունակելու են։ Մեծ հաճույքով կփորձեն պահել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա մնա իշխանության, և չգա մեկը, ով կկանգնեցնի այս բարդակը, հենց այդ պատճառով նրանք կողմ են, որպեսզի Նիկոլը լինի իշխանության ղեկին։ Նրանք էլ պահպանում են։ Նույնիսկ Թուրքիան է անհանգստանում նրա համար։ Ուստի Նիկոլ Փաշինյանը, եթե հայ է, եթե նվիրված է հայ ժողովրդին, պետք է հասկանա, որ իրեն աջակցում են ոչ թե այն պատճառով, որ սիրում են, այլ նրա համար, որ նա պայմաններ է ստեղծում, որպեսզի երկիրը կործանվի, և գրավեն բազում տարածքներ։ Սա նրա խղճին է»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Լրահոս
Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պահանջել Ալիևը հոկտեմբերի 19-ից հետո. Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումները Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է «Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան Հերիք ա Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ. իմքայլական պատգամավոր. Hraparak.am ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք» Բարձրաստիճան զինվորականներին սպառնում են քրգործերով. «Ժողովուրդ» Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ» Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. «Հրապարակ» Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում իմքայլականների հետ. «Ժողովուրդ» Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան. «Իրավունք» «Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ Ալեքը ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի» Արամ Ա–ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը Խորհրդարանական ընդդիմությանը հետաքրքիր է մի բան՝ նիկոլական վերարտադրություն. Միքայել Մինասյան Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահվանից մեկ ամիս առաջ Արման Նավասարդյանին Փաշինյանն էր հրավիրել և վերադարձավ շատ նյարդային վիճակում․ Հոխիկյան «Կանանց ոստիկանները գցել են ոտքերի տակ, մենք ենք հանել ոտքերի տակից». իրավիճակը Գյումրիում շարունակում է լարված մնալ. Galatv.am Ալիևը սպասում է ռուս-թուրքական բախման պատեհ առիթի, որպեսզի իրագործի Սևանի, Զանգեզուրի հետ կապված իրենց նկրտումները. Կարեն Հովհաննիսյան Շաքե Իսայանն ընտրվել է ԲՀԿ փոխնախագահ․ տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստը (տեսանյութ) Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում Ռուսաստանի սահմանին Մարուքյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին Լարված իրավիճակ Շիրակում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել. Shantnews ԱԱԾ-ից հայտնել են` անելիք չունեն 2018թ. Ադրբեջանից ՀՀ 211 մլն դոլար փոխանցման գործով «Մոսկվան ստիպված էր համակերպվել Կովկասում Թուրքիայի դերի հետ». Դմիտրի Տրենին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ԵՊՀ գիտխորհրդի անդամները արտահերթ նիստ են պահանջում Գերմանիան, որ մեր տղաների վրա զենք է փորձարկել, մեղքի զգացում ընդհարնապես չունի՞․ Միհրան Հակոբյան Պայթյուն՝ Ագարակի մաքսատան մոտակայքում. զոհ կա Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ Բնակարանագողը բռնվեց հենց դեպքի վայրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կեղծված թվեր ԱԱԾ-ից հայտնել են, որ իրենք անելիք չունեն Ադրբեջանից Հայաստան 211 միլիոն դոլար փոխանցելու հարցը պարզելու գործում Պետք է Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարենք. Թովմասյան 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Սենոր Հասրաթյան Գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan