Մենք կանգնած ենք նոր պատերազմի վտանգի առաջ․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Նմանատիպ
Եթե 1915 թվականին ավելի խելոք մարդիկ ղեկավարեին մեր ժողովրդին, մենք այդ կորուստը չէինք ունենա։ Այս մասին հանրահավաքին իր ելույթում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատմության մեջ զուգհահեռներ անցկացնելով։
«Միշտ մարդկանցից է կախված, չկա հող կորցնելու պատմական անհրաժեշտություն: Նիկոլ Փաշինյանի որոշումներից էր կախված, որ մենք պարտվեցինք»,– ասաց նա։
Վազգեն Մանուկյանն ասաց՝ դեռ պատերազմի կեսից պետք է ոտքի կանգնեինք, բայց փակել էին բոլոր լրատվական միջոցները։ «Բանակը պետք է իշխանությունը վերցներ իր ձեռքը, պարզապես շատ օրինապաշտ զինվորականներ էին։ Երեկ, երբ վերցրեցինք Դեմիրճյան փողոցը, ես լինեի Օնիկի տեղը, կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին, ինքը չգնաց այդ քայլին, բայց պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հաղթել, քանի որ բանակը ասեց՝ ճիշտ է Օնիկը դուրս է գալիս, բայց մենք մնում ենք նույն կարծիքին»,– ասաց նա։
Վազգեն Մանուկլյանը նշեց, որ մենք նորից նոր պատերազմի վտանգի առաջ ենք կանգնած, Նիկոլ Փաշինյանը բանակը ջարդեց պատերազմից առաջ, հիմա ևս ուզում է ջարդել, կհաջողվի նրան, թե ոչ, կախված է և՛ քաղաքացիներից, և՛ նրանից, թե զինվորականությունը որքան երկար կշարունակի ենթարկվել տարբեր անօրինական հրամաններին։ «Արթնացրեք ձեր բնազդը, սրանից պետք է ազատվենք ամեն գնով։ Մենք մեր գործընկերներով շարունակելու ենք նույն ձևով, մի օր կլինենք տասը հոգի, մի օր էլ կլինենք հարյուր հազար հոգի, բայց մի օր էլ կլինենք երկու միլիոն և հարցը կլինի վերջացած:
Բանակը նորից շարունակում է կանգնել իր դիրքերի վրա, դրա համար մեր կոչը՝ «ազգ–բանակ–հաղթանակ», ուժի մեջ է։ Ես կոչ եմ անում զինվորականներին ամուր մնան, իմանան՝ իրենց անձնական հարցը չի լուծվում, լուծվում է Հայաստանի հարցը»,– ասաց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում