Եվրադատարանը վճռել է՝ համացանցում տեղադրված պատկերները կարող են խախտել հեղինակային իրավունքը
Նմանատիպ
ԵՄ բարձրագույն դատական ատյանը՝ Եվրոպական դատարանը, վճռել է, որ ներդրված պատկերները համացանցում կարող են խախտել հեղինակային իրավունքները: Վճռում ասված է, որ սկզբնաղբյուր կայքում պատկերի հասանելիության տրամադրումը և հետագայում կրկնակի հասանելիության տրամադրումը ֆրեյմինգի օգնությամբ, դրանք երկու տարբեր հաղորդագրություններ են, և համապատասխանաբար, ցանկացած նման գործողություն պետք է արտոնված լինի իրավատիրոջ կողմից: Այս մասին գրում է artguide.com կայքը։
Դատարանի վճիռը վատ հետևանքներ կարող է ունենալ այն կայքերի համար, որոնք օգտագործում են հեղինակային իրավունքներով պաշտպանված աշխատանքները: Որոշումը կայացվել է Պրուսական մշակութային ժառանգության հիմնադրամի և VG Bild-Kunst միության միջև դատական վեճի շրջանակում: Հիմնադրամն ունի էլեկտրոնային գրադարան, որտեղ ներկայացված են արվեստի գործերի փոքրացված պատճենները՝ բնօրինակներին հղումներով:
Աղբյուր՝ Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում