Ամերիաբանկի նորաբաց կիսաթվային «Դալմա» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիաբանկի նորաբաց կիսաթվային «Դալմա» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիաբանկը Երևանում` Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում, բացեց իր նոր` կիսաթվային «Դալմա» մասնաճյուղը` միացնելով ևս մեկ կանաչ լույս իր հաճախորդների համար: Բանկի թվով քսանմեկերորդ մասնաճյուղն աշխատելու է երկարացված գրաֆիկով` շաբաթական 7 օր՝ երկուշաբթիից կիրակի, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15: «Դալմա» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Դալմա» մասնաճյուղում մինչև 2021թ. մայիսի 31-ը ներառյալ:

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.

• Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում

• Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով

• VISA ստիկեր` տարեկան 3,000 դրամ

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար

• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ

• Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

• Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Դալմա» մասնաճյուղում ստեղծված են և’ օնլայն, և’ օֆլայն սպասարկման հնարավորություններ, դրամարկղային գործառնություններն իրականացնող ինքնասպասարկման սարքեր, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, հյուրընկալ միջավայր:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող հիմնական ծառայություննները:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում