Ադրբեջանի բարոյալքված երիտասարդության դեմքը

Ադրբեջանական տեղեկատվական կայքերը տարածել են մի տեսանյութ, որում երիտասարդը դաժանորեն եւ առանց խղճի խայթի մահակով հարվածներ հասցնելով սպանում է շանը:Ինչպես  minval.az լրատվական կայքին հայտնի է դարձել, որ տեսանյութի գազան «հերոսը» Ֆիզուլիի շրջանի երիտասարդ բնակիչ Հասան Շահին օղլու Հուսեյնովն է:

Կայքը հայտնում է, որ կենդանիների պաշտպանության գծով խմբի ակտիվաիստները մոտ ժամանակում ստորագրահավաք կկազմակերպեն եւ իրավապահ մարմիններին կոլեկտիվ բողոք կներկայացնեն այդ երիտասարդին պատժելու պահանջով:

«Այդ սարսափելի տեսարանը դիտելուց հետո հասկանում ես, որ Ադրբեջանում կենդանիների պաշտպանության օրենքը չի աշխատում, կամ էլ’ ժողովուրդը վերջնականորեն գազանացել է: Միակ բանը, որ ուզում ես ասել. մեր բոլոր արարքներն ու գործերը մեզ են վերադառնում հարյուրապատիկ: Եւ գինը երբեմն անտանելիորեն բարձր է լինում», -գրում է կայքը’ նշելով, որ հետեւողական է լինելու իրավապահների կողմից այդ գազան երիտասարդին հայտնաբերելու եւ պատժելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում