Օդի ջերմաստիճանը կբարձրանա 12-15 աստիճանով․ Սուրենյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 12-15 աստիճանով․ Սուրենյան

Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Մարտի 13-ի ցերեկը, 14-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում