Ստամբուլի հայկական եկեղեցում Ռամադանի առթիվ տոնական ճաշկերույթ է կազմակերպվել

Ստամբուլի Շիշլի թաղամասի Ֆերիքոյի հայկական եկեղեցու բակում մահմեդական Ռամադան տոնի առթիվ հարյուրից ավելի մարդկանց համար ճաշկերույթ է կազմակերպվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Սաբահ» թերթը, ճաշկերույթին մասնակցել են Շիշլիի թաղապետ Մուստաֆա Սարիգյուլը, եկեղեցու ղեկավարման խորհրդի փոխնախագահ Վորթիկ Փափազյանը, հոգեւորական Եղիշե Ուչքունյանը, ղեկավար խորհրդի անդամներ եւ քաղաքացիներ:

Ճաշից առաջ ունեցած ելույթում Մուստաֆա Սարիգյուլը մահմեդականներին շնորհավորել է տոնի առթիվ եւ բարեմաղթանքներ հղել: Նա շնորհակալություն է հայտնել Ֆերիքոյի հայկական եկեղեցուն եւ հայ համայնքին տոնական ճաշկերույթի համար:

Հայկական կողմից ելույթ է ունեցել հայկական արմատներով Կայսերիում ծնված Գյուլնազ Քըլըչդաղը’ դրական զգացմունքներ արտահայտելով միջոցառման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում