Պենելոպա Քրուզը կտրուկ փոխել է սանրվածքը

Պենելոպա Քրուզը կտրուկ փոխել է սանրվածքը

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Պենելոպա Քրուզը փայլում էր, որպես Goya 2021 մրցանակաբաշխության հաղորդավար՝ երկար ֆիրմային շագանակագույն ալիքավոր վարսերով: Եվ, ահա, արմատական փոփոխություն: Instagram-ում ամենահայտնի իսպանացի դերասանուհին հրապարակել է իր կերպարը Lancôme գովազդային արշավի նկարահանումներից՝ վառ շուրթերով եւ նոր սանրվածքով: Ըստ երեւույթին, գարնան գալուն պես Պենելոպայի սիրտն արտաքինի հետ կապված փոփոխություն է ցանկացել, եւ նա որոշել է նախապատվությունը տալ այս սեզոնի ամենատիտղոսակիր սանրվածքին՝ «բոբ-կարեին»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում