Լիլիթ Հարոյանի նուրբ կերպարը

Լիլիթ Հարոյանի նուրբ կերպարը

Դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանը, ով վերջերս լքել է ցանկալի հարսնացուների ցուցակը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու նուրբ կերպարը։

Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է․ «Կան մարդիկ ում նայում ու միանգամից զգում ես, միանգամից սիրում: Կարծես հարազատ հոգի, ում աչքերից իր սրտի ջերմությունն է հոսում: Ում տարածությունում զգում ես, որ մենակ չես: Կան մարդիկ, ում հոգիդ է ընտրում:

Էս սաղ հեչ, ուզում եմ անտառներում բոբիկ վազեմ: Ձեզ մոտ եղե՞լ ա նման ցանկություն»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում