Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 2-3 շաբաթից
14/03/2021 23:09
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 2-3 շաբաթից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Մխիթարյանը,մ ով վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի «Շախտյոր»-ի դեմ առաջին խաղում, ունի աջ սրունքի մկանային վնասվածք: Նա նորից կխաղա 2-3 շաբաթից, ինչի արդյունքում կիսապաշտպանը չի կարողանա օգնել ընտրունին աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա մի քանի հանդիպումներում:
Հայաստանի ընտրանին մարտի 25-ին ընտրական փուլի շրջանակներում կմրցի Լյուքսեմբուրգի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում