Կամավորականին գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն. իրավապաշտպան

Կամավորականին գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն. իրավապաշտպան

Իրավապաշտան Ռուբեն Մելիքյանը գրում է. 

«Կապանի մեր նոր դիրքերից մեկի հետ կապված խնդիրները բարձրաձայնող այսօրվա տեսանյութը շատերն են դիտել։ Տեղեկացնեմ, որ հետակետի հրամանատարին՝ կամավորական Արտակ Հարությունյանին, գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն։ Հիմա միասին գնում ենք։

Անհասկանալի է՝ ինչու են կանչել, մանավանդ որ, մեր տեղեկություններով, բարձրաձայնման արդյունքում, տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով խնդիրներն արդեն իսկ մասամբ լուծվել են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում