Ադրբեջանի ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է Իլհամ Ալիևի թեկնածությունը

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Ինչպես փոխանցում  են  ադրբեջանական լրատվամիջոցները, «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավար Ալիևի թեկնածությունը հաստատվել է միաձայն’ ԿԸՀ նախագահ Մազայիր Փանահովի նախագահությամբ:

ԿԸՀ ներկայացվել են վեց թեկնածուների փաստաթղթեր: Նրանց թվում են գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ազադլըգ» կուսակցության նախագահ Ահմեդ Օրուջը, «Քաղաքացիների և զարգացման» կուսակցության նախագահ Ալի Ալիևը, Լիբերալ կուսակցության նախագահ Ֆուադ Ալիևը, իրավաբան Իլգար Մամեդովը և ինքնաառաջադրված «ՈՒմիդ» կուսակցության նախագահ Իհբալ Ահազադեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում