AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, և այն վերադարձնել կարող է միայն ժողովուրդը. Միքայել Մինասյան

 

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխարհաքաղաքականության մասին շարք է սկսում: Նա նշել է, որ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, և այն վերադարձնել կարող է միայն ժողովուրդը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Որոշել եմ աշխարհաքաղաքականության մասին շարք գրել՝ գիտակցելով, որ ներքին քաղաքականությունը դադարել է գոյություն ունենալ որպես այդպիսին: Գուցե ես դրան դեռ վերադառնամ, սակայն ներկա պահին ինձ այլ բան է անհանգստացնում: Մենք կորցրել ենք սուբյեկտայնությունը:

Մենք ներքին քաղաքականությունը պատվիրակել ենք Ատելության և Պառակտման առաքյալին՝ թույլ տալով քաոսին որոշել մեր երկրի ապագան: Մենք կորցրել ենք սուբյեկտայնությունն արտաքին քաղաքականության մեջ՝ հետևողականորեն ենթարկվելով բոլորի և ամեն ինչի պահանջներին և բառ անգամ չասելով մեր շահերի մասին: Մեր երկրի կարգավիճակն այսօրվա դրությամբ պրոտեկտորատն է: Փառք Աստծո, Հայաստանի սահմաններին նվազագույն վտանգի պարագայում հայտնվում է ռուսական եռագույնը: Սակայն մենք պետք է մեզ երեք հարց տանք. որքա՞ն երկար է դա շարունակվելու, ի՞նչ գին ենք դրա համար վճարելու և, որ ամենակարևորն է, ո՞վ և ե՞րբ է որոշում՝ որն է վտանգը, որը՝ ոչ: Օրերից մի օր գուցե նորից սուբյեկտայնություն ձեռք բերենք: Իսկ մինչ այդ հիմնականում գրելու եմ աշխարհաքաղաքականության մասին, քանի որ միայն այդ դաշտում է որոշվելու մեր ապագան:

Հայաստանի սուբյեկտայնությունը կարող է վերադարձնել միայն երկրի իրական տերը՝ ժողովուրդը: Ժողովուրդը, որը մանդատ է տվել Նիկոլին նրա կատարած բոլոր հանցագործությունների համար, ժողովուրդը, որն, առաջին հայացքից, ներել է նրան ամեն ինչ, ժողովուրդը, որը պահանջում է իր փրկությունը, սակայն այնպես որ հնարավորինս քիչ մասնակցի այդ փրկությանը: Ողջամիտ դիտորդը գիտակցում է, որ դա անիրական է, և քանի դեռ ժողովուրդը նախընտրում է, որ իրեն հնարավորինս քիչ անհանգստացնեն, նա ինքնամեկուսանում է քաղաքական գործընթացից՝ այն վերափոխելով աշխարհաքաղաքականի: Իսկ աշխարհաքաղաքականության հարցում մեր գործերը լավ չեն: Հայկական քաղաքական դաշտի երկու դիմակայող գաղափարախոսությունները՝ արևմտամետ և ռուսամետ, ստիպված հանդուրժում են Նիկոլին՝ հասկանալով, որ վերջնական հաղթանակի համար ուժ չունի կողմերից և ոչ մեկը, իսկ թույլ, ոչ լեգիտիմ, նյարդայնորեն թաթերը շարժող Նիկոլը կատարյալ առաջնորդն է միջանկյալ ժամանակահատվածի համար։ Արևմուտքից սնված և նրա հետ բոլոր նեյրոններով սերտաճած հայաստանյան իշխանությունն իրեն հարմարավետ է զգում ռուսական կարճ սանձի տակ։ Այդ պարտադրված դիխոտոմիան («երկճյուղավորում») խորանում է նրանով, որ հետխորհրդային տարածքում Արևմուտքը սովոր է աշխատել ընդդիմության հետ՝ մանևրելու ազատությունը գերադասելով պարտավորություններին, մինչդեռ Ռուսաստանը պատմականորեն խուսափում է բացահայտ աշխատել ընդդիմության հետ՝ նախընտրելով աշխատել ցանկացած, երբեմն նույնիսկ իր նկատմամբ թշնամաբար տրամադրված իշխանության հետ։ Տորթի վրա դրված բալն այն ժողովրդի սպասումներն են, որը պատմականորեն ձգտում է դեպի Ռուսաստանը, որը միևնույն ժամանակ հակառուսական իշխանություն է ընտրել, իսկ հիմա վատ քողարկված հույսով նայում է դեպի Հյուսիս։

Հակասությունների այս ամբողջ հանգույցը, որը ստեղծվել է ոչ պրոֆեսիոնալիզմի, ստի, կեղծավորության և մեծ սպասումների հիման վրա, սպասում է, որ իրեն կտրեն. քանդել այն այլևս հնարավոր չէ։ Եվ բարեբախտաբար, թե դժբախտաբար, այն կտրելու են գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողները։ Արևմուտքն ու Ռուսաստանը դեռևս չեն գտել տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարակշռության բանաձևը՝ ստիպելով Հայաստանին՝ այդ քաղաքականության օբյեկտին, սպասել։ Մի իրավիճակում, երբ Հայաստանն այլևս երկկողմանի, ոչ միջնորդավորված հարաբերություններ չունի աշխարհի ոչ մի երկրի հետ, նույնիսկ Արցախի հետ, մեզ մնում է միայն սպասել, թե ինչպես կորոշվի մեր ճակատագիրը։ Դե ինչ, ինչպես արդեն գրել եմ ամենասկզբում՝ սա աշխարհաքաղաքականության մասին հոդվածների շարքի սերմնացուն է։ Սպասե՛ք»:

Լրահոս
Արմեն Գրիգորյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը». «Հրապարակ» Առավոտյան 10:30-ին հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ․ Հովհաննես Հարությունյան ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ» Երևանի և 3 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի մի շարք տարածքներում գազ չի լինի Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ» «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի Արարատում 63-ամյա տղամարդը դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց, ասելով, որ պետք է բժշկին սպանի Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ծեծուջարդ զոհվածների ծնողների ու անցորդի միջև. տեսանյութ 2023 թ․-ի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում Երգիչ Ռազմիկ Ամյանն իր նոր երգը՝ «Հերոս հայ», նվիրել է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է․ «Ժողովուրդ» ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը․ «Փաստ» ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում․ «Հրապարակ» Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ. հայտարարություն Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ Խղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասին Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև. Պարսյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արցախի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել․ տեսանյութ Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը Ոսկու և արծաթի գները նվազել են Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan