Իսրայելական անօդաչու ինքնաթիռը Եգիպտոսի տարածքում ռմբակոծել է ծայրահեղականներին

Իսրայելական անօդաչու ինքնաթիռը Եգիպտոսի տարածքում ռմբակոծել է ծայրահեղականներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացրել են «Անսա Բեյթ ալ-Մակդիս» խմբավորման գրոհայինները:

Նրանց խոսքով՝ Սինայի թերակզու ուղղությամբ հասցված ռմբակոծության հետեւանքով 4 գրոհային է զոհվել, որոնք պատրաստվում էին ռմբակոծել Իսրայելի տարածքը: Եգիպտոսի իշխանություններն իրենց հերթին հերքում են այս տեղեկատվությունը՝ նշելով, որ ծայրահեղականներին իրենք են հարվածներ հասցրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում