Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերից ուսուցիչների վճարման համակարգը կփոխվի. հաջողությամբ ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա։ Այսօր ԿԳՄՍՆ-ում անցկացված խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Facebook–ի իր էջում խորհրդակցությունից մի հատված է հրապարակել։

«Այս ընթացքում իրականացրել ու իրականացնում ենք բովանդակային լրջագույն փոփոխություններ։ Ընդունված է նախակրթության և հանրակրթության չափորոշիչները, հիմա էլ առարկայական չափորոշիչների վրա ենք աշխատում։ Փորձում ենք ինստիտուցիոնալ հենքի վրա դնել մի հարց, որը երկար տարիներ կամ ՀՀ անկախության առաջին օրվանից եղել է մեր կրթական օրակարգի առաջնահերթությունների շարքում. խոսքն ուսուցիչների աշխատավարձի և վճարման համակարգի մասին է»,– ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց նաև, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում են դեպի բարձագույն կրթության և գիտության մասին օրենքի ընդունում։

Փաշինյանն առանձնացրեց ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը` բուհերի մեծ մասը Երևանից կտեղափոխվի այլ տարածք։

Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը` վարչապետը նշեց, որ նոր միջավայրում պետք է ավելացնել գիտության ֆինանսավորումը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում