Որտե՞ղ է ծառայում Անդրանիկ Քոչարյանի որդին

Որտե՞ղ է ծառայում Անդրանիկ Քոչարյանի որդին

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կատարել է իր մտերիմ Անդրանիկ Քոչարյանի խնդրանքը, և նրա որդին՝ Վազգեն Քոչարյանը, շատ հանգիստ տեղում է շարունակում ծառայությունը՝ Վանաձորում:

«Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի, երբ դեռ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր, իսկ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել էր նրա դեմ «աղմկել», պարզվեց՝ պատճառն այն է, որ նախարարությունը մերժել էր որդուն բանակից ազատելու՝ Անդրանիկ Քոչարյանի առաջարկը:

Դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ մերժում է ստանում. Լուսակերտում ուսումնական փուլի ավարտից հետո նրա որդին՝ Վազգեն Քոչարյանը, պետք է զորակոչվեր Արցախ, և իշխանական պատգամավորը ՊՆ-ում փորձել է համոզել, որ իր որդու այնտեղ գտնվելն անվտանգ չէ, և պետք է չեղարկել նրա Արցախում ծառայությունը և այն կազմակերպել երևանամերձ զորամասերից մեկում»,- գրում է կայքը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում