Հարավկորեական BTS խումբն իր տեսահոլովակի շնորհիվ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում
Նմանատիպ
Հարավկորեական BTS փոփ խմբի մասնակիցները պաշտոնապես ընդգրկվել են Գինեսի համաշխարհային ռեկորդերի գրքում՝ 2020 թվականին թողարկած Dynamite հիթի համար:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կազմակերպության թվիթերյան հաղորդագրությանը, BTS խումբը ռեկորդ է սահմանել YouTube-ում պրեմիերայից ի վեր երաժշտական տեսանյութի միաժամանակյա դիտումների քանակով: Dynamite տեսահոլովակը միաժամանակ դիտել է ավելի քան 3 մլն օգտատեր:
Ամերիկյան NME պարբերականը նշում է, որ թեև տեսահոլովակը հրապարակվել է նախորդ տարվա օգոստոսին, Գինեսի գրքի ներկայացուցիչները ստիպված էին դիտումների քանակի վերաբերյալ պաշտոնական հաստատման սպասել YouTube-ից:
Անցյալ տարի ռեկորդների գրքից հայտնել էին, որ տեսահոլովակը ռեկորդ է սահմանել նաև տեսահոսթինգում 24 ժամում ունեցած դիտումների քանակով: Մեկ օրում հոլովակը 101,1 մլն դիտում էր հավաքել: Ներկայում դիտումների թիվը գերազանցել է 929 մլն-ը:
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում