Չինաստանն արգելել է «Օսկար»-ի հեռարձակումը
Նմանատիպ
Չինաստանի իշխանությունները տեղական ԶԼՄ-ներին արգելել են ուղիղ եթերում հեռարձակել «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունը՝ անվանակարգերից մեկում Հոնկոնգում բողոքի ակցիաների մասին վավերագրական ֆիլմի առաջադրման պատճառով, իր աղբյուրներին հղումով գրում է Deadline-ը։
Աղբյուրները նշում են, որ իշխանությունների ցուցումը նաև բխում է այն հանգամանքից, որ մրցանակի է առաջադրվել չինուհի կինոռեժիսոր Քլոի Չժաոն, որի քաղաքական հայացքները չեն համընկնում նրանց հայացքների հետ։
Ըստ աղբյուրների՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության քարոզչության հարցերով վարչությունը լրատվամիոցներին հայտնել է, որ արարողության լուսաբանումը պետք է կենտրոնանա այն մրցանակների վրա, որոնք «վիճահարույց չեն»։
Լրագրող Անդերս Համերի Do Not Split ֆիլմը պատմում է հակապեկինյան ցույցերի մասին, որոնք տեղի են ունեցել 2019 թվականի կեսերին՝ Հոնկոնգում: Այն առաջադրվել է «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում։
Այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին։ Արարողության մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն կազմակերպիչները խոստանում են, որ այն, ավանդույթի համաձայն, կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում:
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում