Հայ ըմբիշներին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար. ովքե՞ր են նրանք

Հայ ըմբիշներին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար. ովքե՞ր են նրանք

Հայ երկու ըմբիշներ Բուդապեշտում անցկացվող վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ են դուրս եկել։

Նրանցից մեկը 57 կգ քաշային Արսեն Հարությունյանն է, որը քառորդ եզրափակիչում 10։5 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Բուդիաշվիլիին:

Կիսաեզրափակիչ հասած մյուս ըմբիշը 65 կգ քաշային Վազգեն Թևանյանն է, որը քառորդ եզրափակիչում մրցեց վրացի անվանի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի, ինչպես նաև 2016 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլիի հետ ու 6։4 հաշվով հաղթեց նրան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում