Ջրի տակ կանցնեն մի շարք պետություններ. ի՞նչ փոփոխությունների կենթարկվեն մայրցամաքները 21-րդ դարի վերջում

Ջրի տակ կանցնեն մի շարք պետություններ. ի՞նչ փոփոխությունների կենթարկվեն մայրցամաքները 21-րդ դարի վերջում

Վերջին տարիներին մարդիկ շատ անհանգստացած ենգլոբալ տաքացման հիմնախնդրով։ Համարվում է, որ այն կարող է էականորեն բարձրացնել ծովերի ու օվկիանոսների մակարդակը, ինչի հետևանքով ջրի տակ կանցնեն ամբողջական պետություններ։ Մեր մոլորակը շարունակում է փոփոխությունների ենթարկվել։ Ահա թե ինչ տեսք կունենան մայրցամաքները 21-րդ դարի ավարտին։

Եթե փոփոխությունները շարունակվեն նման տեմպերով, ապա Կրասնոդարի երկրամասի արևմտյան հատվածը կանցնի ջրի տակ։ Բացի դրանից, ջրի տակ կհայտնվեն նաև Չինաստանի որոշ քաղաքներ ու գյուղեր, որոնք գտնվում են մերձափնյա տարածքներում։ Մարդիկ ստիպված կլինեն տարհանվել իրենց բնակավայրերից։ Սա էլ, իր հերթին, կհանգեցնի զանգվածային վերաբնակեցումների։ Բանգլադեշը, որը մեծ քանակությամբ բնակչություն ունի, ամբողջական խորտակման վտանգի տակ կհայտնվի։

Դժվար է պատկերացնելը, սակայն ջուրը նման պարագայում կկլանի Դանիան, Հոլանդիան և Բելգիան։ Այլ պետությունների որոշակի հատվածներ ևս վտանգի տակ են։ Նոր Ատլանտիդայի «տիտղոս» կստանան այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Ավստրալիան և Գերմանիան։

Բելառուսը կդառնա ափամերձ պետություն, եթե Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանա մինչև 125 մետրով։ Ղրիմը փոքրիկ կղզի կդառնա։ Ամազոնիայի արևադարձային անտառները ջրի տակ կանցնեն։

Նյութի աղբյուրը՝ blognews.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում