Բոլորիդ ժամն էլ գալու է, համբերեք. Տիգրան Աբրահամյան
Նմանատիպ
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
Երբ այս հարթակում որևէ մեկը իշխանության կամ նրա ներկայացուցչին որակում է տալիս, իրավապահները վազելով գնում են ու սպառնալիքի անվան տակ ոստիկանության բաժանմունքներ ուղեկցում, քրեական գործ հարուցում, ձերբակալում/կալանավորում։
Չկա շաբաթ, որ Արցախը, երկիրը հանձնած իշխանությունը ներկայացնող տարբեր դեմքեր՝ նախարարներ, պատգամավորներ, թաղապետներ լրագրողների, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնություն, լկտի պահվածք չդրսևորեն։
Բայց դրանք ոչ միայն շարունակում են իրենց պաշտոններին վերընգած մնալ, այլ դրանց գործողությունները իրավապահ մարմինների խորը անտարբերությանն են արժանանում։
Լավագույն դեպքում գեղագիտական ձևակերպումներով մեկնաբանություններ են հնչեցվում, իսկ հետևանք այդպես էլ չի լինում։
Դե օրենքն ու օրինականությունը միայն ընդդիմախոսներին «պատժելու» ժամանակ է հիշվում։
Սա իհարկե նրանից է, որ թուրքերի հետ ախպերություն անողները ոչ միայն իրենց աթոռներին են, դեռ մի հատ էլ ընտրություն են ուզում կազմակերպեն, իշխանություն ձևավորեն ու բոլորիս ապացուցեն, որ ոչինչ էլ չի եղել, դավաճանությունն էլ ներելի, մարսվող մեղք է։
Բոլորիդ ժամն էլ գալու է, համբերեք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում