Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին
Նմանատիպ
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին եղանակի անկայուն ռեժիմը պահպանվելու է, որը հատկապես նկատելի կդառնա մարտի 23-ից հետո Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցման պատճառով։
«Ինչո՞ւ են այս տարվա մարտին հաճախակի նկատվում ցուրտ օդային հոսանքների ներխուժումներ:
2021 թվականի մարտն աչքի է ընկնում առավել շեշտված եղանակակլիմայական պայմանների փոփոխություններով, որոնց պատճառը հյուսիս-արևմուտքից նկատվող հաճախակի ցուրտ օդային հոսանքների ներխուժումներն են։
Այս երևույթի հիմնական պատճառը Ռուսաստանի եվրոպական տարածքում այս տարի դիտված խիստ ցուրտ ձմեռն է:
Ներկա պահին նույնպես Ռուսաստանի եվրոպական տարածքում և Եվրոպայում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 5-6 աստիճանով, առկա է կայուն ձնածածկույթ, որը նպաստում է արկտիկական ցուրտ օդային զանգվածների հարավ տեղաշարժվելիս քիչ տրանսֆորմացվելուն։
Այսօր նույնպես ՀՀ տարածքը գտնվում է հյուսիս-արևմուտքից ներխուժած ցուրտ ճակատի ազդեցության գոտում, լեռնային և նախալեռնային շրջաններում տեղացել է ձյուն, օդի ջերմաստիճանը երեկվա հետ համեմատած նվազել է 5-6 աստիճանով։
Առաջիկա օրերին եղանակի անկայուն ռեժիմը պահպանվելու է, որը հատկապես նկատելի կդառնա մարտի 23-ից հետո, Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցման պատճառով»,- նշվում է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում