Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հրապարակել է ԲՏԱ նախարարի հետ աղմկահարույց միջադեպին նախորդած հարցազրույցի ձայնագրությունը (տեսանյութ)

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հրապարակել է ԲՏԱ նախարարի հետ աղմկահարույց միջադեպին նախորդած հարցազրույցի ձայնագրությունը (տեսանյութ)

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հրապարակել է սրճարանում ԲՏԱ Հակոբ Արշակյանի հետ կապված աղմկահարույց միջադեպին նախորդած հարցազրույցի ձայնագրությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:

«Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա:

Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնել է լրագրողը:

Ձայնագրությունը՝ տեսանյութի 4:40 րոպեից.

Հետևեք մեզ նաև Telegram-ում