Սուպերմոդել Հեյլի Բիբերը զարդարել է ELLE-ի նոր համարի շապիկը (լուսանկարներ)

Սուպերմոդել Հեյլի Բիբերը զարդարել է ELLE-ի նոր համարի շապիկը (լուսանկարներ)

Ամերիկացի սուպերմոդել Հեյլի Բիբերը զարդարել է ELLE ամսագրի նոր համարի շապիկը։ Գլխավոր լուսանկարում մոդելը ներկայացել է Versace-ի՝ գունավոր քարերով զարդարված զգեստով։

Ֆոտոսեսիայի ժամանակ նա կրել է նաև Celine, Noir Kei Ninomiya, Gucci, Saint Laurent նորաձևության տների զգեստներ։

Ամսագրին տված հարցազրույցում երգիչ Ջասթին Բիբերի կինը խոստովանել է, որ հայտնիությունը և պապարացիների հետապնդումները գլխացավանք են դարձել իր համար, իսկ համավարակն ինչ-որ առումով իրեն «անմատչելի» է դարձրել։ Տեսախցիկներից զերծ մնալու համար մոդելն ուրախությամբ պաշտպանիչ դիմակ է կրում։

«Ակնհայտորեն դիմակն ամենուր կրելը և միևնույն օդը շնչելը տհաճ կարող է լինել։ Բայց դա ինձ դուր է գալիս․ պապարացիները չեն տեսնում իմ դեմքը»,- նշել է Հեյլի Բիբերը։

Ջասթին Բիբեր հետ ամուսնությունից հետո մոդելի նկատմամբ ուշադրությունն ավելի է մեծացել, նրա հասցեին քննադատությունները՝ նույնպես: Մոդելի խոսքով՝ նույնիսկ ստիպված է եղել որոշ ժամանակով անջատել Instagram-ում մեկնաբանությունների հնարավորությունը՝ քննադատություններից և վիրավորանքներից խուսափելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում