Ինչո՞ւ են «Սպայկայի» սառնարաններում դիակներ պահվում․ պարզաբանում է ընկերությունը

Ինչո՞ւ են «Սպայկայի» սառնարաններում դիակներ պահվում․ պարզաբանում է ընկերությունը

«Սպայկան» Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարություններին անհատույց տրամադրել է սառնարան-կիսակցորդներ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայություն։

«Արցախի ՊԲ-ին անհատույց տրամադրվել են 2 միավոր սառնարանային կիսացկորդ, 8X8 եզակի հատուկ տեխնիկա և 3 միավոր սառնարանային կիսակցորդ էլ տրամադրվել է ՀՀ ՊՆ կարիքների համար: Սառնարային կիսակցորդների մասով անհրաժեշտ ենք համարում վերջնականորեն պարզաբանել հետևյալը՝ սառնարային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին` վերջիններիս հայեցողությամբ ռազմական դրությամբ պայմանավորված պետական կարիքների լուծման համար»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 9-ը անհատույց կերպով սեփական միջոցներով իրականացրել են բեռնափոխադրումներ ՀՀ-ից դեպի Ստեփանակերտ և Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ` հասցնելով ավելի քան 10 հազար տոննա բեռ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում