«Հայաստանի գեղեցկուհի 2019» Հայկուհի Մաթևոսյանի ոճային նախընտրություններն ու ամենամատչելի գնումը. Tert.am Life
Նմանատիպ
«Հայաստանի գեղեցկուհի 2019» Հայկուհի Մաթևոսյանն այս շրջանում վայելում է ուսանողական կյանքը և մոդելային ակտիվ գործունեություն չի ծավալում: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է իր ոճի, բրենդային հագուստ պատվիրելու և ամենամատչելի գնումի մասին:
«Չկա այնպիսի ոճ, որն ամեն օր կրեմ: Առօրյա ոճի առանձնահատկությունը գույների ճիշտ համադրությունն է: Իմ առօրյա ոճում գերակշռում է դասականը, քանի որ նիստերի եմ մասնակցում, ինձ աշխատանքային առումով ավելի հարմար է: Համալսարանում հագնում եմ դասական, սպորտային ոճի հագուստ: Ես սպորտային հագուստ այնքան էլ չեմ սիրում, բայց եթե հագնում եմ, փոքրիկ դետալով ընդգծում եմ իմ կանացիությունը: Այն ներսից է գալիս, ինքդ պետք է կանացի լինես՝ քո ներդաշնակությամբ, քայլվածքով, ոճը կապ չունի»,- ասաց նա:
Հայկուհու խոսքով՝ ինչ ոճի հագուստ էլ կրում է, փորձում է ընդգծել իր անհատականությունն ու նորաձևությանը զոհ չի գնում: «Որքան էլ նորաձևությունը մեր առօրյա կյանքի մի մասը, ինքնադրսևորման միջոցն է, պետք է չմոռանանք մեր անհատական ոճի մասին: Հաճախ աղջիկները, կանայք զոհ են գնում նորաձևությանը՝ կորցնելով անհատական կերպարը: Բնականաբար, ինքս էլ հետևում եմ նորաձևությանը, բայց եթե տվյալ հագուստի մեջ ինձ ֆիզիկապես և հոգեպես ազատ չեմ զգում, չեմ հագնի այդ հագուստը»,- նշեց նա:
Ըստ գեղեցկուհու տիտղոսակրի՝ գնումներ շատ է սիրում: «Շատ եմ գնումներ անում, գումար ծախսում, չեմ սահմանափակվում մեկ ոճով և կարծում եմ՝ փոփոխություններ անելուց չպետք է վախենալ, պետք է համարձակ լինել և նոր ոճում ևս քեզ փորձել: Գնումներս անում եմ և՛ օնլայն և՛ խանութներ եմ այցելում: Կան հագուստներ, կոշիկներ, որոնք Հայաստանում չկան, այդ դեպքում դիմում եմ օնլայն գնումների տարբերակին: Տրամադրության անկումը, օրինակ, ինձ կարող է խանութներ տանել: Դեռ մանկուց գնումներ շատ եմ սիրել, հիմա էլ կարող եմ հագուստը հավանել, գնել, հետո չհագնել, որովհետև ինձ այլևս դուր չգա: Ունեմ շատ սիրելի հագուստներ, որոնցից կարող եմ արագ հիասթափվել: Զգեստապահարանումս շատ հագուստ, կոշիկներ, աքսեսուարներ կան, որոնք երբևէ չեմ կրել: Վերջում ստիպված եմ լինում դրանք նվիրել, ավելի ճիշտ մայրս է նվիրում, որովհետև գիտի՝ ով ավելի շատ ունի դրանց կարիքը»,- պատմեց նա:
Հայկուհին նկատեց, որ պայուսակների և կոշիկների մեծ սիրահար է: «Չի կարող լինել շոփինգ առանց պայուսակ ու կոշիկ գնելու: Դրանք պետք է որակյալ լինեն, իսկ որակյալները թանկ արժեն: Դրանք, հիմնականում, պատվիրում եմ բրենդային օնլայն խանութներից: Հիմա, եթե ինձ դուր գա մատչելի հագուստ, բնականաբար կգնեմ, բայց փոքր տարիքում հագուստ գնելիս պիտակին էի նայում, եթե թանկ լիներ, կգնեի»,- ասաց նա և հավելեց՝ իր ամենամատչելի գնումը բլուզ է եղել, որը գնել է 10. 000 դրամով, սակայն չցանկացավ խոսել ամենաթանկ գնումի մասին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք սկզբաղբյուր կայքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում