Քրդերը մտադիր են դիտորդի կարգավիճակ ստանալ ՄԱԿ-ում

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում օգոստոսի 24-26-ին տեղի կունենա համաքրդական համագումար, որի մասնակիցները մտադիր դիմել ՄԱԿ’ կառույցում քրդերի համար դիտորդի կարգավիճակ ստանալու նպատակով: Տարբեր երկրների քրդական համայնքների 600 պատվիրակների մասնակցությամբ տեղի ունենալիք համագումարին հրավիրված են Ռուսաստանի, Անգլիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների 300-ից ավելի դիտորդներ: Այս մասին հայտնում է թուրքական T24 անկախ լրատվական կայքը: Համագումարում կքննարկվի նաեւ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» զինված թեւը Թուրքիայի տարածքից դուրս բերելու, այդ երկրում քրդական խնդրի լուծման գործընթացի հետ կապված հարցեր:

Համագումարը կնախագահի իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին: Համագումարին դիտորդի կարգավիճակով կմասնակցի նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Համագումարը կդիմի ՄԱԿ-ին’ այդ կառույցում քրդերին դիտորդի կարգավիճակ տալու խնդրանքով: Ենթադրվում է, որ ՄԱԿ-ում քրդերին հնարավոր ներկայացուցիչ նշանակելու դեպքում այդ կառույցում նա կներկայացնի Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում եւ Իրանում բնակվող բոլոր քրդերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում