Կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը
23/03/2021 17:25
Նմանատիպ
Երևանը կմիանա «Երկրի ժամ»-ին
«Հարգելի համաքաղաքացիներ, կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 27-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:
Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում