«Մեկն Ալիեւին չի հարցնում՝ Բաքուն հայե՞րը չսարքեցին, կամ ո՞վ է կառուցել Բաքվի օպերայի շենքը». Փարավոն Միրզոյան
Նմանատիպ
Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը զարմանում է, որ ներկայումս նաեւ պետական մակարդակով կոչեր ու հայտարարություններ են արվում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամության թեմայով. «Դուք պատմություն չգիտե՞ք, թուրքերը միշտ մտածել են հույներին, հայերին, քրիստոնյաներին ոչնչացնելու մասին: Հիմա էլ է նույն ծրագիրը»:
Նա նաեւ զայրանում է, որ Հայաստանում պատասխան չի տրվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին արված նվաստացուցիչ ու վիրավորական հայտարարություններին. «Էն կիսատ-պռատ Ադրբեջանի նախագահ Ալիեւը ինչ-ինչ արտահայտություններ է անում: Ասա, եթե դու կրթված մարդ ես, քեզ երկրի նախագահ ես համարում, չե՞ս ամաչում հայերի մասին նման հայտարարություններ անելիս, հայրդ ավելի խելոք էր: Հայաստանում էլ հանդուրժում են այս ամենը: Ու եթե հանդուրժում են, չգիտեմ՝ ինչ, բայց երեւի մի բան կա, որ հանդուրժում են:
Վերջերս էլ հեռուստացույցով ցույց են տալիս, որ Ադրբեջանի ինչ-որ ժողովրդական արվեստագետ խոսում է հայերի մասին: Ինչո՞ւ եք դա ցույց տալիս: Դուք մի անգամ ինձ հարցրե՞լ եք, թե ե՛ս ադրբեջանցիների մասին ի՞նչ կարող ասել: Նա ո՞վ է, որ հայերի, հայկական մշակույթի մասին կարծիք հայտնի:
Իսկ Ալիեւն անմակարդակ նախագահ է, կուլտուրա չունի… Ի՞նչ է նշանակում հաղթել ենք… Դու չես հաղթել: Հաղթել են Թուրքիան, Իսրայելը, Բրիտանիան, բոլոր այն երկրները, որոնք շահեր ունեն: Մեր երիտասարդներին ոչ ոք չի կարող հաղթել: Օրինակ ըմբիշ Վազգեն Թեւանյանը 9:0 հաշվով ադրբեջանցի տղային ծալեց-գցեց գետնին: Եվ եթե լիներ զուտ Հայաստան-Ադրբեջան պատերազմը, անգամ այս վատ ղեկավարության դեպքում էլ մեր տղաները կհաղթեին, որովհետեւ մեր հողն ենք պաշտպանում, մեր հայրենիքը, մեր ընտանիքները…Մեկը մշակույթից խոսող Ադրբեջանի նախագահին չի հարցնում՝ ամբողջ Բաքուն հայե՞րը չսարքեցին, կամ դե ասա, թե ով է կառուցել Բաքվի օպերայի շենքը»:
Փարավոն Միրզոյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում