Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրված նոր ֆիլմը կպատմի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի մասին
Նմանատիպ
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող «Ֆրանչեսկո» ֆիլմը մարտի 28-ից հասանելի կլինի DiscoveryPlus ծառայության միջոցով:
Ֆիլմի ռեժիսորը 2016 թվականին փաստավավերագրական ֆիլմերի անվանակարգում «Օսկար»-ի առաջադրված Եվգենիյ Աֆինեևսկին է:
Ֆիլմի պրոդյուսերն ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն է:
Էսրաիլյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ իր համար մեծ պատիվ է հեռուստադիտողների դատին ներկայացնելու ֆիլմը: Նա պատմել է, որ ֆիլմում ներկայացված է Հռոմի պապը, ով առնչվում է այսօր ողջ աշխարհում ամենամեծ մարտահրավերների հետ: «Ես անձամբ շատ երախտապարտ եմ նրան Հայոց ցեղասպանության հարցում զանգվածային իրազեկում ապահովելու գործում ունեցած աներեր առաջնորդության համար՝ ի հեճուկս լռելուն ուղղված աշխարհաքաղաքական ճնշման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Էսրաիլյանը:
Նա հրապարակել է Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցից լուսանկար, որտեղ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն աղոթում է Ծիծեռնակաբերդի բարձունքում: «Մեծ պատիվ էր ինձ համար գտնվել այնտեղ, երբ Ֆրանցիսկոս պապն աղոթում էր Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ողջ աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռելով Հայաստանի վրա: Այս կիրակի DiscoveryPlus ծառայության միջոցով դիտեք «Ֆրանչեսկո» ֆիլմը և իմացեք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ներդրած հզոր ջանքերի ու շատ այլ բաների մասին: Ի հեճուկս տասնամյակներ շարունակվող ժխտման և ժխտողների կողմից աշխարհաքաղաքական մանևրների, ԱՄՆ Սենատը, Ներկայացուցիչների պալատը, Կոնգրեսի գրադարանը և իրազեկված աշխարհն այսօր հրապարակայնորեն ճանաչում են պատմական փաստերը»,- նշել է Էսրաիլյանը՝ ընդգծելով, որ այժմ Կոնգրեսի անդամները կոչ են անում նախագահ Ջո Բայդենին հետևել իրենց ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Ֆրանչեսկո» ֆիլմը պատմում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կյանքի ու գործունեության մասին: Դրանում ներառված են հարցազրույցներ հենց Ֆրանցիսկոս պապի, նրա ընտանիքի անդամների, Բենեդիկտոս XVI-ի և այլ անձանց հետ:
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Հռոմի կինոփառատոնի շրջանակում: Այն արժանացել է իտալական հայտնի Kinéo մրցանակի:

Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում