«Լացիոյի» 19-ամյա ֆուտբոլիստը մահացել է ավտովթարից

«Լացիոյի» 19-ամյա ֆուտբոլիստը մահացել է ավտովթարից

Իտալական «Լացիոյի» երիտասարդական թիմի կիսապաշտպան Դանիել Գերինին մահացել է ավտովթարի հետևանքով, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Հռոմում: 19-ամյա իտալացին եղել է Smart For Four մեքենայի ուղևորների թվում: Մյուս 2 ուղևորները ստացել են ծանր վնասվածքներ:

Դանիել Գերինին «Լացիոյի» ակադեմիայի սան է, իսկ 2016-ին տեղափոխվել էր «Տորինո», այնուհետև խաղացել նաև «Ֆիորենտինայի» պատանեկան թիմերում: Նախորդ տարի նա վարձավճարով տեղափոխվել էր «Սպալ», իսկ հունվարին վերադարձել էր «Լացիո»՝ կնքելով 3 տարվա պայմանագիր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում