Պատերազմյան ակնարկներ․ Օլգա Դարյան

Պատերազմյան ակնարկներ․ Օլգա Դարյան

1. ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ

Ռմ­բա­կոծ­ված քա­ղա­քում, քա­մու տակ փող­փո­ղում են չհա­վա­քած լվաց­քի ճեր­մակ-ճեր­մակ տա­կա­շո­րե­րը… Ա­նիծ­ված պա­տե­րազ­մի ա­վե­րա­ծութ­յան փո­շին ան­գամ չի ցան­կա­ցել դիպ­չել նո­րած­նի խան­ձա­րուր­նե­րի ճեր­մա­կութ­յանն ու մաք­րութ­յա­նը… ­Փուլ ե­կած տան շրջված ժա­մա­ցույ­ցը շա­րու­նա­կում է կտկտալ և­ աշ­խու­ժո­րեն հաշ­վել փո­շա­կո­լոլ ժա­մա­նա­կը։ Իսկ նկուղ­նե­րում այդ նույն ժա­մա­նակն ա­սես կանգ է ա­ռել, կամ… հա­տա­կի տա­կից կախ­ված սար­դոս­տայն­ներ է հյու­սում նրանց գլխա­վեր­ևում, ում ա­կանջ­նե­րին ա­նընդ­հատ հաս­նում է ռում­բա­յին անձրև­նե­րի աղ­մու­կը։ Ան­տե­սա­նե­լի թե­լե­րով նկուղ­նե­րի բնա­կիչ­նե­րին է հաս­նում քա­ղա­քի ան­հան­գիստ սրտի աշ­խա­տան­քը, և ­բո­լո­րը միա­սին ու միան­գա­մից մի մեծ սիրտ են դառ­նում, ո­րի սրտխփո­ցը պահ­պան­վե­լու է դեռ եր­կար ժա­մա­նակ…
Ա­մա­յի քա­ղա­քի տեղ-տեղ կի­սա­վեր շեն­քե­րի ա­րանք­նե­րում, քա­մուց կամ պայթ­յուն­նե­րից ա­ռա­ջա­ցած վե­րու­վայ­րու­մից մթում ճեր­մա­կին տա­լով, օ­րոր­վում են պա­րա­նին մնա­ցած բո­ղե­րը, որ թա­փա­հա­րում են փոք­րիկ թևիկ­նե­րը ու նման­վում ի­րենց հրեշ­տա­կան­ման, գրկա­նոց տե­րե­րին… Ն­կուղ­նե­րում ա­մե­նից շատ ան­հան­գիստ են այդ փոք­րիկ հրեշ­տակ­նե­րի հա­մար… Անբա­ցատ­րե­լի լռութ­յան մեջ շատ հստակ լսվում է սրտի տրոփ­յու­նը քա­ղա­քի, որ­տեղ ապ­րում է պա­տե­րազ­մը, փուլ են գա­լիս ու վե­րա­կանգն­վում ե­կե­ղե­ցի­նե­րը, բայց միշտ կան­գուն են հույսն ու հա­վա­տը, բաղ­ձա­լի հաղ­թա­նա­կի սպա­սու­մը…
Ու մի օր նկուղ­նե­րից, թաքս­տոց­նե­րից, ա­պաս­տա­րան­նե­րից և ա­նա­զա­տութ­յու­նից դուրս կպրծնի ձայ­նե՜ղ, շո­ղա՜չ ու­րա­խութ­յու­նը, միայն… տա­կա­շո­րե­րը չդառ­նան ուր­վա­կան…

09.10.2020 թ.

2. ԸՆԿԵ՛Ր ՋԱՆ, ԳԻՆԻ ԼԻՑ…

Դու եր­գում էիր՝ գի­նի՛ լից, իսկ ես… խա­չակն­քում էի հե­ռուս­տա­ցույ­ցը, և որ ա­վե­լի լավ դեմքդ եր­ևա, փոր­ձում էի սրբել էկ­րա­նի չե­ղած փո­շին։ Այն­քան ու­րախ էիր, որ ես ու­զե­ցի ու­րա­խութ­յունդ մնա ինձ հետ ողջ օ­րը, բայց այդ­պես էլ չկա­րո­ղա­ցա այն ամ­բող­ջութ­յամբ ինձ­նով ա­նել՝ խան­գա­րե­ցին ար­ցունք­ներս… ­Լա­ցերս խառն­վե­ցին ի­րար՝ խինդ ու վիշտս… ­Բայց դու միշտ ե­ղիր այդ­պես ու­րախ և­ ան­պար­տե­լի, ՄԵՐ ՔԱ՛Ջ, ՄԵՐ ԶԻՆՎՈ՛Ր, ՄԵՐ ԱՆՈ՛ՒՇ ԲԱԼԱ…
­Դեռ եր­գե­լու ենք միա­սին՝ ազ­գո­վի…

08.10.2020 թ.

3. ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Չ­գի­տես ին­չու, շատ դեպ­քե­րում լռում ենք՝ չու­զե­նա­լով նե­ղաց­նել։ ­Խու­սա­փում ենք սո­վո­րեց­նո­ղի, խրա­տո­ղի պի­տա­կից… Այս ծանր օ­րե­րին ինքս, որ վա­ղուց ար­դեն ե­րի­տա­սարդ չեմ, ու­նեմ ուղ­ղոր­դող, ա­վե­լի բա­նի­մաց ու սառ­նա­սիրտ մե­կի կա­րի­քը։ ­Մեր ան­ցա­վոր մե­ծե­րի մեջ մի ան­բա­ցատրե­լի ուժ կար, ո­րը պարզ և ­հա­սա­րակ, եր­բեմն՝ ոչ այն­քան գրա­գետ խոս­քով, բայց մտքի դի­պու­կութ­յամբ, ի­մաստ­նութ­յամբ զգաս­տաց­նում, խոր­հել էր տա­լիս ու դռներ բա­ցում ել­քե­րի ա­ռաջ։ Իսկ մենք ա­մա­չում ենք դի­տո­ղութ­յուն ա­նել և, հա­ճախ լուռ, հա­սա­րա­կա­կան վայ­րում կամ տրանս­պոր­տում լսում ո­մանց ան­համ կա­տակ­նե­րը և աչք փա­կում նրանց գռե­հիկ պահ­ված­քի ա­ռաջ…
­Հա­վա­տա­ցեք, գո­ռուն-գոչ­յուն այն­տեղ էլ կա, միայն՝ այն­տե­ղինն ա­վե­լի իս­կա­կան է, հայ­րե­նան­վեր… Եր­բեմն՝ ճա­կա­տագ­րա­կան, բայց հաս­տատ ա­վե­լի ազ­նիվ ու պատ­վա­բեր։ ­Չեմ ու­զում, որ նման­վենք ար­ևա­յին ակ­նո­ցով և­ եզ­րա­վոր գլխար­կով այն կով­բո­յա­նման, բու­սան­ման պեր­սո­նա­ժին, որ հա­մա­ցան­ցում ան­դա­դար ծա­փա­հա­րում է… ինչ­պես հենց այս պա­հին ե­րի­տա­սարդ­նե­րի խում­բը, որ գո­ռուն-գո­չու­նով ճա­նա­պար­հում է հին հրա­ցանն ու­սին գցած տա­րեց մի ա­զա­տա­մար­տի­կի… Դ­յու­ցազ­նի աչ­քե­րում մի բան է գրված. «­Բա ո՞վ պա­հի մեր հողն ու ջու­րը, մեր հարս­նե­րի ու աղ­ջիկ­նե­րի պա­տի­վը»…

17.10.2020 թ.

4. ԵՌԱԲԼՈՒՐ

Սիրտդ օ­րե­ցօր մե­ծա­նում է ու ջա­հե­լա­նում… մի մեծ բո­սո­րա­գույն օվ­կիա­նոս է ար­դեն՝ խոց­ված հրեշ­տա­կաթև սրտե­րի համ­բառ­նում… ­Քո հսկա սրտում գո­յա­ցած՝ մայ­րա­մու­տի գույն ու­նե­ցող ջրե­րին նա­յե­լիս վայրկ­յան առ վայրկ­յան բա­րա­կում են մեր սրտե­րը, և ն­րանց ուժգ­նա­ցող ընդվ­զուն, չհաշտ­վող հա­ռա­չին միա­նում է ըն­կած հաս­կե­րի կա­րոտ­նե­րի հա­ռա­չը…
Եր­բեմն թվում է, թե դու՝ գետ դա­ռած, հո­սում ես դե­պի քա­ղաք, դե­պի կյանք… Իսկ ես՝ կոր­ծա­նա­րար ար­հա­վիր­քից գո­յա­ցած, սե­լա­վա­յին ջրե­րի բե­րած ցեխ ու ճի­մի հետ խառն­վել եմ զու­լալ ջրե­րիդ և թ­ևա­թափ ե­ղած նա­յում եմ քո հա­վեր­ժի ան­փո­փոխ ժպիտ­նե­րին…

19.10.2020 թ.

5. ԱՌԱՋԻՆ ՁՅՈԻՆ

Այս տա­րի այն արճ­ճի ու վա­ռո­դի հոտ ու­նի, և ­ծանր են, չա­փա­զանց ծանր՝ փա­թիլ­նե­րը… ­Մինչ­դեռ ինձ թվում է, թե այս ձյու­նը ար­դեն մի քա­նի ա­միս է, ինչ նստած է նոր ող­բեր­գութ­յուն ապ­րած մեր ժո­ղովր­դի սրտին, ու­սե­րին, քուն­քե­րին…
Այժմ ձյու­նը իջ­նում է մեր ան­պաշտ­պան սահ­ման­նե­րին և­ իմ տագ­նապ­նե­րի ա­ռաձ­գա­կա­նութ­յա­նը… ­Տես­նես Ար­ցա­խում է՞լ է ձյուն. այն­տեղ փուլ են տված գմբեթ­ներն ու տա­նիք­նե­րը, այն­տեղ մրսում է կա­րո­տը…
­Դա­դա­րեց։ Ար­դեն արևն է ժպտում՝ երկն­քի նո­րաբ­նակ ժպիտ­նե­րով… Եվ դեռ սպա­սում են մայ­րե­րը, սպա­սում ենք բո­լորս…

06.12.2020 թ.

6. ՓՈՒՆՋԸ՝ ԴԱՏԱՐԿ ՊԱՐԿՈՒՃՈՒՄ

Խ­րա­մա­տի ա­ղո­թա­րա­նի մո­մե­րը դեռ վառ են, իսկ վա­ռող­նե­րը ար­դեն նետ­վել են կրա­կի բե­րան… Աստ­վա՜ծ իմ, վառ պա­հիր կյանք­նե­րը, օժ­տիր ան­մար կրակ­նե­րով… ­Դեռ ե­րեկ սի­րած աղջ­կա լու­սան­կար էին ի­րար ցույց տա­լիս, կա­տա­կում… ինչ­քան լույս և ­կա­րոտ կար նրանց շո­ղա­գեղ աչ­քե­րում… Ն­րանց այ­ցե­լած վատ մտքե­րին միշտ գա­լիս փա­թաթ­վում են սի­րե­լի մարդ­կանց սրտե­րի հյուս­կեն զրահ­նե­րը, որ… հույս, հույս, հույս ճա­ռա­գեն բոցն ու հու­րը պա­տե­րազ­մի, ար­կե­րի պայթ­յուն­նե­րը, ա­նօ­դա­չու և­ ան­սիրտ սար­քե­րի անս­պա­սե­լի այ­ցե­րը…
Ի՜նչ ռո­ման­տիկ փնջեր է կա­պում զին­վո­րը ա­նաղ­մուկ, ե­րա­նե­լի պա­հե­րին… Կ­պատ­կե­րաց­նեի՞ք, որ կա­րե­լի է մի ամ­բողջ փունջ հա­վա­քել կրա­կած փամ­փուշ­տի փոք­րիկ պար­կու­ճում. ար­ևան­ման, դե­ղին՝ սնձի ծա­ղիկ, մանր-մանր ծա­ղիկ­ներ, որ հարս­նա­քո­ղի կամ ճեր­մակ աստ­ղե­րի են նման, և ­ցո­րե­նի հա­ցա­բույր հասկ, ո­րը, հա­վա­նա­բար, տունն ու մորն է հի­շեց­նում՝ մո՜­րը, որ թոն­րաշր­թին նստած, խե­ծաղ է ա­նում…

08.11.2020 թ.

Աղբյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում