Զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել
27/03/2021 12:13
Նմանատիպ
Ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երեկ՝ մարտի 26-ին, Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել:
Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր որոնումները մեկ ջոկատով շարունակում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում